Ո՞վ է ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստի դիզայները - VNews

Ո՞վ է ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստի դիզայները

սղդդս - Ո՞վ է ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստի դիզայները

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանը առաջին տիկին Ջիլլ Բայդենը ներկայացել  «Markarian» բրենդի փիրուզագույն տվիդե վերարկուով` թավշյա դարձածյալներով և նույն գույնի զգեստով ու դիմակով և ձեռնոցներով։ Զգեստի վերնամասը՝ քարերով փակված հատվածը, ամբողջությամբ ձեռքի աշխատանք է:«Markarian» նոր անուն է նորաձևության ոլորոտում։

 Markarian բրենդի հիմնադիրը հայ չէ: Ալեքսանդրա Օ’Նիլը իր բրենդը ստեղծել է 2017 թվականին։

Դիզայներ Ալեքսանդրա Օ’Նիլը բրենդը անվանակոչել է փայլփլող գալակտիկաների խմբի պատվին, որն ունի աստղագետ Բենջամին Մարգարյանի անունը, քանի որ հենց նա է ուշադրություն հրավիրել այս գալակտիկաների խմբի վրա 1963 թվականին: Այս գալակտիկաները պատկանում են այն դասին, որոնք ունեն  ուլտրամանուշակագույն արտանետումների չափազանց մեծ քանակություն՝ համեմատած այլ գալակտիկաների հետ:

Սկսնակ բրենդի համար  Markarian-ը բավական հաջողություններ է գրանցել: Կարում են հիմնականում վառ երանագավորում ունեցող զգեստներ, որոնք հավասարապես հնարավոր է կրել բարձրակրունկների կամ բալետկաների հետ: