«Ողջ կյանքն առջևում է». Սոֆի - VNews

«Ողջ կյանքն առջևում է». Սոֆի

3 - «Ողջ կյանքն առջևում է». Սոֆի

Լեգենդար իտալական կինոզույգի՝ դերասանուհի Սոֆի Լորենի և իր ամուսին՝ կինոպրոդյուսեր Կառլո Պոնտիի որդին՝ Էդոարդո Պոնտին, էկրանավորել է Ռոմեն Գարիի «Ողջ կյանքն առջևում է» վեպը, որը նա հրատարակել էր Էմիլ Աժար կեղծանվան տակ և այդ կերպ դարձել Գոնկուրյան մրցանակի միակ կրկնակի դափնեկիր (իր անվամբ և կեղծանունով): Պատմում ենք, թե ինչպիսին է ստացվել իտալական կինոդիվայի երկար դադարից հետո Netflix-ի համար նկարահանված նոր իտալական ֆիլմը։

 

Ազգությամբ հրեա ֆրանսիացի ռեժիսոր Մոշե Միզրահին 1978 նույնպես էկրանավորել է Ռոմեն Գարիի վեպը. գլխավոր՝ մադամ Ռոզայի դերի համար հրավիրելով Սիմոնա Սինյորեին։ Այդ ֆիլմն անգամ արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Եթե Միզրահու մոտ դեպքերը ծավալվում էին ինչպես և գրքային սկզբնաղբյուրում՝ Ֆրանսիայում, ապա Էդոարդո Պոնտին տեղափոխել է պատմությունը հայրենի Իտալիա։

12 ամյա սենեգալցի Մոհամեդը, ում բոլորը կարճ «Մոմո» են կոչում, որբ է, զբաղվում է մանր կողոպուտով, սակայն գտնվում է բժիշկ Կոենի խնամակալության տակ։ Վերջինս էլ՝ հերթական կողոպուտից հետո որոշում է, որ Մոմոն կարիք ունի խիստ և պահանջկոտ կանացի դաստիարակության՝ այդ իսկ պատճառով համոզում է պատկառելի տիկին Ռոզային (Սոֆի Լորեն), որպեսզի վերջինս ժամանակավոր խնամի տղային իր տանը, որը մանկապարտեզկացարան է ծառայում մարմնավաճառուհիների երեխաների համար։ Խստապահանջ, ամուր նյարդերով տիկին Ռոզան ոչ ոքի չի քննադատում, քանիքանի սերունդ է մեծացրել, և պատրաստ է օգնել նաև Մոմոյին, թեև տեղյակ չէ, որ վերջինս սկսեք է զբաղվել փողոցային թմրավաճառքով։

D3EF1548 769A 4DA5 9DE1 9A2293C59B9C 960x539 - «Ողջ կյանքն առջևում է». Սոֆի

Էդոարդո Պոնտիի ֆիլմագրությունը հարուստ չէ՝ 3 կարճամետրաժ և 3 լիամետրաժ աշխատանք, սակայն հասցրել է էկրանավորել Ժան Կոկտոյի «Մարդկային ձայնը», որտեղ կրկին նկարահանել է մորը գլխավոր դերում, աշխատել է Նաստասյա Կինսկիի, Ժերար Դեպարդյեի և Մալքոլմ ՄաքԴաուելի հետ։ Իր ֆիլմերում, ինչպես և վերջին՝ Netflix սթրիմինգային հարթակի համար նկարահանված «Ողջ կյանքն առջևում է» դրամայում կարելի է տեսնել մարդկային հարաբերությունների, հույզերի, տրամադրության և հոգեկան վայրիվերումների բազմաթիվ երանգներ։ Թեև պատմությունը բավականին պարզունակ է՝ տիկին Ռոզան, փոխակերպվում է ֆիլմի մեկնարկից մինչև կանխատեսելի և սպասելի ավարտ՝ Լորենի տասնամյակներով հղկված տաղանդի շնորհիվ։ Թեև գիրքը լույս է տեսել մոտ 50 տարի առաջ՝ «Ողջ կյանքը առջևում է»-ն նման է բազմաթիվ եվրոպական ֆիլմերին, որտեղ ներկայացվում է այդ տարածաշրջանը համար արդի՝ փախստականների սոցիալական խնդիրները։ Այստեղ կան բազմաթիվ դրական հերոսներ, կարելի է ասել՝ բացառված է վառ արտահայտված անտոգոնիստի կերպարը, անգամ Մոմոյին վաճառքի համար հաշիշ և մարիհուանա տրամադրող թմրավաճառն ունի սեփական անձնական խնդիրներն ու բարդույթները, և չի ներկայացվում խիստ բացասական լույսի ներքո։ Խանութպան, որը պատմում է Մոմոյին հին գորգերի և Վիկտոր Հյուգոյի մասին, տրանս-մարմնավաճառուհի, ով հոգ է տանում Ռոզայի մասին, բժիշկ Կոենը, ով փորձում է դասավորել տղայի կյանքը՝ այս ամենը նման է ջերմ և սրտացավ հարևանության, որտեղ բոլորի բոլորի մասին ամեն ինչ գիտեն և պատրաստ են կիսվել, աջակցել, փրկել։ Պոնտին, իհարկե, ստեղծել է ջերմ ընտանեկան տրամադրություն նախևառաջ իր մոր՝ Լորենի ներկայության հաշվին, որի դերակատարումն ու հերոսուհու խառնվածքը լցնում են դրաման լույսով, վարակիչ էներգիայով և խանդավառությամբ, հատկապես՝ պատմության առաջին կեսում։ 

124ADF5C 705D 4AB5 AFA3 2F501368B018 960x611 - «Ողջ կյանքն առջևում է». Սոֆի

Ֆիլմը մեր օրերում նախևառաջ ընկալվում է իբրև հանդուրժողականության ձեռնարկ, որը նրբանկատորեն, գրեթե աննկատ տեղափոխում է մեզ մի հասարակություն, որտեղ դրագդիլերների և մարմնավաճառուհիների կողքին մենք տեսնում ենք կրթված բժիշկների և հնավաճառների։ Այդ ամենն արվում է բալանսավորված, առանց կտրուկ վայրիվերումների։ Թեև Պոնտիի անցողիկ ֆիլմն իր բազմաթիվ կանխատեսելի և տարածված լուծումներով չի կարելի խիստ տպավորիչ կամ հզոր անվանել, այն ընտանեկան է, ջերմացնող և խրախուսելի։ Սոֆի Լորենն ու արևոտ Իտալիան երբեմն հենց այն է, ինչ պետք է վիքենդյան երեկոյի համար։