Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան] - VNews

Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

IMGP2688 scaled - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]
«Երբ սէրն ի յաշխարս եկավ,
եկավ իմ սիրտս բնակեցավ».
․․․ Միջնադարյան սիրելի հայրենը՝ հանճարեղ խտացումով ու հմայական զորությամբ դարերի խորքից սահմանում է սիրո, արարչության ու մարդու կապը: Չկա արարում ու կյանք առանց սիրո: Սիրո պակասն ու սիրուց ծնված երջանկության վայելքը, սիրված լինելու բարեբախտությունն ու սիրելիին բանաստեղծորեն գովերգելու ձգտումը հնագույն ժամանակներից մինչ օրս ծնունդ է տվել ու տալիս արվեստի ամենատարբեր գործերի և, իհարկե, բանաստեղծության:
Հայ գրականությունն էլ անմասն չի մնացել սիրային ներկապնակի բազմազան գույներից: Ստեղծվել են հարյուրավոր չքնաղ բանաստեղծություններ. խաղիկ ու հայրեն, տաղ, երգ ու բանաստեղծություն: Սիրո անպակաս լինելու մաղթանքով էլ «Զանգակ» հրատարակչությունն իր ավանդական՝ «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» շարքն այս տարի շարունակում է «Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության» գրքով: Ընթերցողն այստեղ կգտնի սերը ներկայացնող, գովերգող սիրային ծանոթ ու անծանոթ, դասական ու ժամանակակից բանաստեղծություններ, երգեր դարձած գործեր: Նաև մեր բանաստեղծների սիրային նամակներ ու կենսագրության դրվագներ, որոնք կօգնեն ընթերցողին ավելի լավ ընկալել/պատկերացնել բանաստեղծության ծագման պատմությունը, ծանոթանալ հասցեատերերին: Թեև իմ խորին համոզմամբ, բանաստեղծությունը եթե հոգեհարազատ է դառնում մեզ, ուրեմն նրա ստեղծման կենսագրական ազդակների իմացությունն արդեն էական չէ:
Ժողովածուն սկսեցի կազմել համաճարակի առաջին ալիքի շրջանում, երբ զգացի, որքան շատ է սերը մարդկանց մեջ և շարունակեցի ու ավարտեցի պատերազմի շրջանում, երբ սիրո մեծ պակաս կար ու շատ դժվար էր սիրո մասին նույնիսկ խոսելը, էլ առավել՝ բանաստեղծություն կարդալը: Սակայն իմ անձնական ու գրականության փորձառությունը փաստում է, որ սիրո մասին պետք է խոսել, գրել, սերը խոստովանել, սիրային գործեր կարդալ հատկապես այն ժամանակ, երբ դժվար է, երբ ցավը խեղդում է, որովհետև սերը ապաքինող է ու սպեղանի և սիրո մեջ է գոյության գաղտնիքը:
Հայկ Համբարձումյան
Հունվարի 30-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պոետներ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը, Հուսիկ Արան, Արթուր Մեսրոպյանը և պոեզիայի սիրահարներ։
Լուսանկարները Մհեր Արշակյանի
IMGP2620 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2630 960x1444 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2655 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2670 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2673 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2679 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2688 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2702 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2716 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2730 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2733 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2738 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2748 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2755 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2771 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2785 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2789 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2806 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2809 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2816 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2828 2 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]IMGP2841 960x638 - Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

«Ծաղրասարյակ սպանելը» կամ երբ մի գիրքը կարող է փոխել ողջ կյանքդ

Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Կարդա՞նք Հայկ Համբարձումյանի հետ… [Տեսանյութ]

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Կոմիտասը բոլորինն է [վիդեոշարք սիրուն]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը