Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա» - VNews

Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

ունիկալընտանիքներնյուզ - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Հայկական իրականությունը թելադրում է հստակ պատկերացումներ ընտանիքի մոդելի մասին: Մենք ասում ենք՝ ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է, ու առաջնորդվում ընտանիքի մասին մեզ տրված պատկերացումներով: Բայց թե՛ բնությունը և թե՛ հասարակությունը հակված են շեղումների և բացառությունների:

Ծանոթանանք աշխարհի ամենաանսովոր ու տարօրինակ ընտանիքների հետ:

Բրազիլացի ալբինոսներ

Բրազիլիայում ապրող այս ընտանիքի հայրն ու մայրն ամենասովորական բրազիլացիներն են, սակայն նրանց 5 երեխաներից 3-ը ծնվել են ամբողջությամբ ձյունաճերմակ մաշկով: Սա հիրավի ունիկալ երևույթ է. տեսականորեն բրազիլական ընտանիքում ալբինոսի ծնվելու հավանականությունը հնարավոր է 17.000-ից 1-ի դեպքում: Բրազիլական միջավայրում ալբինոս երեխաների կյանքը հեշտ չի տրվում, մի անգամ նրանց մայրիկին անգամ ձերբակալել են՝ կասկածելով սպիտակամաշկ երեխաների գողության մեջ:

լկկկ - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Վտանգելով կյանքը հանուն երեխաների

Ամերիկուհի Սթեյսի Խերալդը համարվում է աշխարհի ամենացածրահասակ մայրը. նրա հասակն ընդամենը 70սմ. է, Սթեյսին ամուսնուց ցածրահասակ է ավելի քան 1 մետրով: Չնայած բժիշկների հակացուցումներին՝ նա արդեն երեք անգամ մայր է դարձել, ամեն անգամ վտանգելով սեփական կյանքը:

Ցավոք, Սթեյսիի 3 երեխաներից 2-ը ժառանգել է մոր հիվանդությունը, չնայած դրան ծնողները պատրաստվում են շարունակել համալրել իրենց ընտանիքը:

1278490321 doseng.org 1 - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

20 տարվա ընթացքում՝ ոչ մի աղջիկ

Այս ընտանիքը չի առանձնանում ո՛չ մաշկի գույնով, ո՛չ էլ հասակով, փոխարենը 20 տարվա ընթացքում այս ընտանիքում ծնվել են բացառապես տղա երեխաներ: Թերևս, այս ընտանիքին կնախանձեին հայ հայրիկներից շատերը:

Ջեյն և Կատերի Շվանդտները երբևէ նախապես չեն իմացել ապագա երեխայի սեռը, այժմ նրանց ընտանիքում ապրում են 13 տղա երեխա, որոնցից ամենափոքրը ծնվել է հենց ամսի 13-ին:

ֆգգգգֆ - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Մազոտ գեղեցկուհիներ

Հնդկական այս ընտանիքը բաղկացած է 7 կանանցից: Ընտանիքի հայրն, ում հետ մայրը ամուսնացել էր 12 տարեկանում, մահացել է: Անսովորն այստեղ այն է, որ ընտանիքի 6 դուստրերից 3-ը տառապում են մի հազվադեպ հիվանդությամբ, որի արդյունքում ունեն չափազանց խիտ մազածածկույթ: Սակայն 21-րդ դարում այս աղջիկների համար նույնպես դեռ ամեն ինչ կորած չէ. այն բանից հետո, երբ նրանց պատմությունը լուսաբանեցին հեռուստատեսությամբ, աղջիկներին օգնեցին լազերային պրոցեդուրա անցնել և ակնհայտորեն բարելավել իրենց արտաքինը:

դսֆ - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Ձյունաճերմակ հնդիկներ

Եվս մի ունիկալ ալբինոսների ընտանիք ապրում է Հնդկաստանում: Սակայն ի տարբերություն նրանց բրազիլացի «կոլեգաների», այս ընտանիքում բոլորն են սպիտակամաշկ: Ընտանիքի բոլոր 10 անդամները և անգամ թոռները 100%-անոց ալբինոսներ են: Թեև Հնդկաստանի տաք կլիմայի պայմաններում նրանց բաց մաշկը մեծ անհարմարությունների առիթ է դառնում, այնուամենայնիվ այս ընտանիքը հպարտանում է իր մաշկի գույնով և յուրօրինակությամբ:

գֆգֆ - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Պոլիգամությունն ընտանիքին պատնեշ չէ

ԱՄՆ-ն հարուստ է իր անսովոր ընտանիքներով, գուցե որովհետև մարդիկ չեն վախենում ապրել՝ ինչպես ուզում են:

Այս ընտանիքը բաղկացած է 8 մեծահասակներից և 3 երեխաներից: Փորձենք գլուխ հանել. Սիերան և Մարտինը ամուսնացած են արդեն 9 տարի և ունեն 2 երեխա, Մոլլին և Դեվիդն ամուսնացած են 15 տարի և ունեն դուստր: Այս ընտանեկան զույգերը գտնվում են պոլիամորային հարաբերությունների մեջ՝ ունենալով նաև այլ սիրեկաններ ու սիրուհիներ: Նրանք՝ բոլորը միմյանց ճանաչում են և հիանալի հարաբերություններ ունեն միմյանց հետ, նրանք վստահեցնում են, որ բացարձակապես չեն խանդում իրար:

հգհ - Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

 

 

Նյութի հեղինակ՝ Լուսանե Ջալալյան