Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա... - VNews

Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա…

բիլիայլիիիշ min - Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա...

Spotify-ը վերլուծել է հարթակում լսումների վերաբերյալ տվյալները և հայտնել է, թե ինչպես է ունկնդիրների տրամադրությունն ազդում երաժշտության ընտրության վրա:

«Հունվարի առաջին 11 օրերի ընթացքում ավելի քան 7,5 երգացանկ է ստեղծվել «սերոտոնին» բառի գործածմամբ, իսկ 2019-2020թթ․ համեմատ այդպիսի ցանկերի հայտնիությունը մեծացել է գրեթե 180 տոկոսով»,- հայտնել է Spotify-ը։

«Սերոտոնինային» երգացանկերում ամենահաճախ ներառվող երգերից են «GroupLove» խմբի «Tongue tied»-ը, Neon Trees-ի կատարմամբ «Everybody talks»-ը, «Fitz and the Tantrums» խմբի «Out of my league»-ը։ Ակնտուալ է նաև տխուր երաժշտությունը. 2020թ.-ին «տխուր» բառը պարունակող երգացանկերը լսել են ավելի քան 616 միլիարդ անգամ։ Օգտատերերն իրենց «տխուր» ցանկերին ավելացրել են «Someone you loved» երգը Լյուիս Կապալդիի կատարմամբ, Բիլի Այլիշի և Khalid-ի «Lovely» հիթը, «Say something»-ը՝  «A Great Big World»-ի և Քրիստինա Ագիլերայի կատարմամբ։

Spotify-ը հայտնել է նաև, որ «ինքնաստահության թեմային նվիրված երգացանկերի լսումները 2019-2020թթ․-ից աճել է ավելի քան 120 տոկոսով»:

Թոփում հայտնվել են «Good as hell» և «Truth hurts» երգերը  Lizzo-ի կատարմամբ, Հեյլի Սթեյնֆիլդի «Love myself»-ը, Արիանա Գրանդեի «7 Rings»-ը, որին հաջորդում են Բեյոնսեի «Run the world (Girls)» եւ Rachel Platten-ի «Fight song» երգերը։


Հայտնի է, թե երբ կթողարկվի Բիլի Այլիշի նոր ալբոմը

Բիլի Այլիշի ֆենոմենը…

Բիլի Այլիշը պատմել է իր հոգեկան խնդիրների մասին

Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

Միասին Հանուն Երաժշտության

Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը