Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար] - VNews

Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]

սեր - Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]

Սերն է ամեն ինչի հիմքը, նպատակը ու շարժառիթը: Սիրով է շարժվում ու ծնվում ամեն բան այս կյանքում: Իսկ դե գրականությունը միշտ ձգտել է բացատրել ու բացահայտել սիրո նրբերանգներն ու գաղտնիքները:

Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից 5 վեպեր սիրո մասին:

Աստղերն են մեղավոր

հեղինակ՝ Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր» (The Fault in our stars), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպն է։ Հրատարակվել է 2012 թվականին։ Վեպը նվիրվում է Էսթեր Ըրլին։

Չնայած ուռուցքը փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, որի կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից։ Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով պայծառ կերպարը հանկարծակի հայտնվում է «Քաղցկեղով հիվանդների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում։

Աստղերն են մեղավոր վեպ - Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]

Ես մինչ քեզ

հեղինակ՝ Ջոջո Մոյես

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

978 9939 68 656 1B - Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]

1 2