Չեդվիկ Բոուզմենը հետմահու արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի - VNews

Չեդվիկ Բոուզմենը հետմահու արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

min - Չեդվիկ Բոուզմենը հետմահու արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

Ամերիացի դերասան Չեդվիկ Բոուզմենը (1976-2020թթ.), որը նկարահանվել էր «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» (2020) ֆիլմում, «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի է արժանացել «Դրամատիկ ֆիլմում տղամադու լավագույն դերակատարում» անվանակարգում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով ԱՄՆ-ում տեսաժողովի ձևաչափով անցկացվող մրցանակաբաշխության արդյունքները:

«Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ժապավենը պատմում է երգչուհի Մա Ռեյնիի՝ Չիկագո կատարած այցելության մասին: Այս ֆիլմում Բոուզմենի դերակատարությունը վերջինն էր: Դերասանը քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է անցյալ տարվա օգոստոսին՝ 43 տարեկանում:

Նույն անվանակարգում պայքարում էին նաև Էնթոնի Հոփքինսը «Հայրը» ֆիլմում իր դերակատարման համար, Գարի Օլդմենը («Մանկ»), Թահար Ռահիմը («Մավրիտացին»), Ռիզ Ահմեդը («Մետաղի ձայնը»):

«Ոսկե գլոբուս» 78-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխությունն այս տարի, համավարակով պայմանավորված, անցկացվում է տեսակապի օգնությամբ: Այն վարում են Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնից և Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզ քաղաքի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցից: