fbpx

Պաուլու Կոելյուն ասում է…

  • Երբեմն պետք է ողջ աշխարհը ոտնատակ տաս՝ հասկանալու համար, որ գանձը քո սեփական տան տակ է թաղված:

 

  • Եթե ունակ ես տեսնել գեղեցիկը, ուրեմն դա այն պատճառով է, որ այդ գեղեցիկը կրում ես քո ներսում:

 

  • Քանի որ աշխարհը նման է հայելու, որի մեջ յուրաքանչյուրս տեսնում է իր արտացոլանքը:

 

  • Այն ինչ մի անգամ տեղի է ունեցել, կարող է այլևս չկրկնվել: Բայց այն, ինչը տեղի է ունեցել երկու անգամ, անպայման տեղի կունենա նաև երրորդ անգամ:

 

  • Եթե ինչ-որ բան շատ ուզես, ողջ Տիեզերքը կնպաստի նրան, որ ցանկությունդ ի կատար ածվի:

 

  • Եթե ես անեմ այն բաները, որ ինձանից սպասում են մարդիկ, ես կդառնամ նրանց ստրուկը:

 

  • Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որ գործի անցնի:

 

  • Մոլորվելն ինչ-որ նոր բան գտնելու լավագույն ուղին է:

 

  • Ամենամութ պահը լուսաբացից առաջ է:

 

  • Եթե մարդը քոնն է, ապա նա քոնն է, իսկ եթե նրան մեկ այլ տեղ է ձգում, ապա նրան ոչինչ չի ստիպի մնալ քեզ հետ:

 

  • Աշխարհում ամեն բան նույնի տարբեր արտահայտություններն են:

 

  • Եթե սերը մարդուն արագ է փոխում, ապա հուսահատութունն ավելի արագ է դա անում:

 

  • Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք միշտ ճիշտ պահին ենք հասնում:

 

  • Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են. նրանք հաճախ են ուրիշների շուրթերով ասում այն, ինչ պետք է մեզ:

 

  • Անդադար դժբախտ զգալը անթույլատրելի շքեղություն է:

 

  • Կան մարդիկ, որոնք ծնվել են կյանքում միայնակ լինելու համար. դա ոչ լավ է, ոչ վատ: Դա կյանքն է:

 

  • Կյանքի ամենակարևոր բառերը մենք ասում ենք լռությամբ:

 

  • Այն ինչ դու փնտրում ես, ինքն էլ փնտրում է քեզ:

 

Կարդացեք նաև՝ Պաուլու Կոելյու. 5 վեպ, որ կա հայերեն