Պատերազմի ընթացքում Գանձասարից տարհանված ձեռագրամատյանները՝ Մատենադարանում - VNews

Պատերազմի ընթացքում Գանձասարից տարհանված ձեռագրամատյանները՝ Մատենադարանում

Գանձասաար - Պատերազմի ընթացքում Գանձասարից տարհանված ձեռագրամատյանները՝ Մատենադարանում

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում մարտի 2-ին բացվել է «Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված արցախյան ձեռագրերի արժեքավոր նմուշներ։ Ցուցադրությանը ներկայացված են  անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Գանձասարից Երևան տեղափոխված ավելի քան 50 ձեռագիր գրքերի նմուշներ ու արխիվային փաստաթղթեր` ստեղծված Արցախի գրչության կենտրոններ՝ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ․.Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում,ինչպես նաև ներկայացված են տպագիր գրքերի նմուշներ  Շուշիից: Մատենադարանում ցուցադրվող ամենահին նմուշը՝ Գանձասարի՝ Հասան Ջալալյաններին պատկանած ձեռագիր ավետարանն է, որը թվագրվում է 13-րդ դարով: