-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երկարատև գահակալությունների մասին խոսելիս մեր մտապատկերում անմիջապես հատնվում է Եղիսաբեթ II Անգլիայի թագուհին, սակայն, արի ու տես, որ նա ընդամենը 6-րդն է՝ իր գահակալման տարիներով: Այսօր կներկայացնենք ամենաերկարակյաց գահակալների 10-նյակը:
94 տարեկան հասակում Սամոայի թագավորը մահացավ ՝ արժանանալով պետության ամենատարեց առաջնորդի արժանի կոչմանը: Ի դեպ, նա բահայի կրոնի հետևորդ էր և արքայական ծագման 2-րդ բահաին էր ՝ Ռումինիայի թագուհի Էդինբուրգի Մարիամից հետո:
Եթե խոսենք Ռուսական կայսրության մասին, ապա այստեղ ռեկորդակիրն է Իվան Ահեղը: Շատերը հիշում են միայն նրա դաժանության մասին (չնայած, ճիշտն ասած, այն ժամանակվա միապետերի ֆոնին, նա ոչ մի արտառոց բան չէր անում), բայց Ահեղի օրոք վերջ դրվեց թաթարական իշխանությանը Վոլգայի շրջանում և հիմք դրվեց տպագրական գործին:
Ճապոնական զորքերի գեներալիսիմուս, բրիտանական զորքերի պատվավոր գեներալ, իսկ հետագայում նաև պատվավոր ֆելդմարշալ։ Աշխարհում հայտնի է Հիրոհիտո (բառացիորեն «բարեգործ») անվամբ, իսկ տիտղոսային անունը Սյովա էր, ինչը նշանակում է «Լուսավորյալ աշխարհ»։ Հիրոհիտոյի կառավարումը Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկարն էր. նրա օրոք ճապոնական հասարակությունում տեղի ունեցան արմատական փոփոխություններ։
Վիկտորիան Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի էն 1837 թվականի հունիսի 20-ից։ Նա Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր։ 1876 թվականին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման հետ, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։ 1840 թվականին Վիկտորյան ամուսնացել է Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու հետ։ Ամուսնության ընթացքում ծնված ինը երեխաներն ամուսնացել են թագավորական և ազնվական ընտանիքների հետ` ամրապնդելով Եվրոպայի դինաստիաների միջև կապը, և Վիկտորյային բերել են «Եվրոպայի տատիկ» մականունը։
1952 թվականից մինչ այսօր Եղիսաբեթն է Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին և պետության գլուխը։ Նաև հանդիսանում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։
Ֆրանսիայի և Նավառայի թագավորն է 1643 թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանում է Բուրբոնների հարստությանը։ Վերապրելով Ֆրոնդան՝ կառավարման տարիներին իր ձեռքերում է կենտրոնացրել բացարձակ իշխանությունը։ Իր իշխանության ուժեղացումը զուգակցել է առանցքային պետական պաշտոններում տաղանդավոր գործիչների հաջող նշանակումներով։ Լուիի կառավարման տարիները աչքի են ընկել Ֆրանսիայի միասնության, ռազմական հզորության, քաղաքական կշռի և մտավոր ու մշակութային զարգացման նշանակալից վերելքով։
Նա 1787 թվականից ղեկավարում էր Շաումբուրգ-Լիպպե իշխանությունը, որը Գերմանական կայսրության մի մասն էր կազմում: Գեորգ Վիլհելմ Շաամբուրգ-Լիպսկու գահակալությունը հիշարշժան էր նրանով, որ նրա օրոք պետությունը միացավ Պրուսիայի հետ մաքսային միությանը և թողարկվեց անշարժ գույքի առաջին սահմանադրությունը:
Նա գլխավորում էր Բավարիայի շրջանի Պալատինատ-Սուլցբախի անկախ դքսությունը, որը նույնպես մաս էր կազմում Հռոմեական Սուրբ կայսրության: Նա բավականին հանդուրժող կառավարիչ էր. Քրիստիան Օգոստոսի օրոք նրա հպատակներին հնարավորություն տրվեց ընտրելու իրենց դավանանքը: Նրա օրոք Սուլզբախը դարձավ հոգևոր կենտրոն ՝ կարևոր տպագրական հաստատություններվ:
Նա ղեկավարում էր մի փոքրիկ անկախ երկիր, որը կոչվում էր Լիպպե-Դետմոլդ, այն Սուրբ Հռոմեական կայսրության մի մասն էր կազմում: Իր համարձակության և ագրեսիվ քաղաքականության համար նրան անվանում էին «Ռազմաշունչ»: Ի դեպ, Նիդեռլանդների ներկայիս թագուհին ՝ Բեատրիսը, պատկանում է Լիպպեների տոհմին:
Հիմա, իհարկե, դժվար է վստահեցնել, որ Հին Եգիպտոսի փարավոնների 6-րդ տոհմի փարավոնը իշխել է գրեթե մեկ դար, և, այնուամենայնիվ, դրա մասին կան բազմաթիվ տեղեկություններ: Նա Պիոպի I-ի կրտսեր որդին էր ու գահ էր բարձրացել ընդամենը 6 տարեկան հասակում: Նրա երկար գահակալության ընթացքում Եգիպտոսը նախ ծաղկեց, ապա փլուզվեց…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո