Պարը` հայ նկարիչների աչքերով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Պարը` հայ նկարիչների աչքերով

 

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝` Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի և բնության հանդեպ:

Հայկական պարի մասին առաջինը հիշատակությունը Պլուտարքոսինն է: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես են եկել առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

Հայկական պարը սերնդեսերունդ փոխանցվելուց հետո, միևնույն է, պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։

Հայկական ազգային պարն այսօր  բաժանում են երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։

Ժողովրդական պարը ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից։ Իսկ ազգագրականի հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը, նրա նյութական և հոգևոր մշակույթը։ Ազգագրական պարը, միահյուսվելով իր միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ։ Այս առումով շատ տեղին է Կոմիտասի միտքը.

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։

Պարարվեստ կոչվող զգացմունքային այս աշխարհը անտարբեր չի թողել նաև հայ նկարիչներին, որոնք տարբեր ժամանակներում պատկերել են և՛ ազգային, և՛ համաշխարհային պարն ու պարողներին։ Ձեզ ենք ներկայացնում նկարների մի շարք, որ կարելի է կոչել «Պարը` հայ նկարիչների աչքերով»։

 

Հրաչյա Հարությունյան «Աշնակ. Սասունցիների պարը», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Գրիգոր Խանջյան «Թնդաց զուռնան» (Գ. Էմինի “Սասունցիների պարը” պոեմի նկարազարդում),  ՀԱՊ

 

Աշոտ Զորյան «Պարոհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Էդուարդ Իսաբեկյան «Ռազմիկների պարը» (Դ.Դեմիրճյանի «Վարդանանքի» նկարազարդում), ՀԱՊ

 

Գ. Գրիգորյան-Ջոտտո «Պարողները», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Գառզու «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Սարգիս Խաչատուրյան «Հնդիկ պարուհին», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Սիմոն Սամսոնյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Վեհիկ Տեր-Գրիգորյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Ռոբերտ Էլիբեկյան «Պարարվեստի ուսումնարանում. պարուհիներ», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Ժանսեմ «Պարուհին և Պիերոն», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Վարդգես Սուրենյանց «Իսպանական պարուհին», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Աշոտ Զորյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

Պետրոս Կոնտուրաջյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ