fbpx

Պարույր Սևակն ասել է…

Պարույր Սևակ
  • Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածերլակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով— և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն:

 

  • Եվ ամեն բառ ունի իր գաղտնիքը, որ մեծ մասամբ դարավոր է:

 

  • Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:

 

  • Բա՜ռը։ Նա նման է նորահարս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն։ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին, այդ պատճաոով էլ սիրում է ինքը բառը։

 

  • -Ու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
    Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:

 

  • Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը, նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը, այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:

 

  • Եթե ճշմարիտ բանաստեղծն է խոսում, լռում է նրա կենսագրությունը:

 

  •  Երբ իզուր հարց չեն տալի, սուտ պատասխան չե՜ն ստանում:

 

  • Լավագույն խոսքը 
    Լռության խորքում լռին ասածն է:

 

  • Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։

 

  • Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
    Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
    Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:

 

  • Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:

 

  • Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի:

 

  • Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …

 

  • Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
    Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…

 

Կարդացեք նաև՝

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Սելինջերն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Բորխեսն ասում է…

Ալ Պաչինոն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…