Պրահա. ուր գնալ ու ինչ անել - VNews

Պրահա. ուր գնալ ու ինչ անել

Մոտ 30 տարի առաջ Պրահան ճանապարհորդողներին այդքան էլ հայտնի չէր, սակայն այսօր այն ամենաճանաչված ու սիրված քաղաքներից մեկն է, որտեղ ամեն տարի այցելում է մոտ 4մլն մարդ:

Պրահան իր այցելուներին գրավում է  յուրահատուկ ու հեքիաթային փողոցներով, շինություններով, արվեստով ու գույներով: Եթե դուք էլ եք պատրաստվում դառնալ Պրահայի «գունավոր հրավառությունների» ականատեսն, ապա առաջարկում ենք այս հոդվածի մջոցով ծանոթանալ քաղաքի «ամենաթեժ» կետերից 10-ին:

1. Չարլզ կամուրջ

Ինչպես ասում են, կյանքում ամենալավ բաներն անվճար են տրվում, ու սա ասված է հենց Չարլզ կամրջի համար: 14-րդ դարի այս կամրջի վրայով պարզապես քայլելն ուղղակի ամենատպավորիչ հիշողություններից մեկը կարող է դառնալ:

2. Կլեմենտինում

Կլեմենտինումը բարոկկո ոճի շենքերի ամբողջություն է, որտեղ ներկայումս գտնվում է Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանը: Գրադարանն այսպիսին է լինում՝

3. Պրահայի ամրոց

Այս ամրոցն անկասկած Պրահայի ամենահայտնի վայրերից մեկն է: Հազարավոր զբոսաշրջիկներ առաջին բանը, որ անում են Պրահա ոտք դնելուց հետո, այս ամրոցը տեսնելն է: Գուցե պատճառներից մեկն այն է, որ այստեղ մուտքն անվճար է: Այսօր Պրահայի ամրոցը համարվում է Չեխիայի նախագահի նստավայրը:

4. Վառոդի աշտարակ

Գոթական ոճով այս աշտարակը ստեղծվել է դեռևս 11-րդ դարում ու վերակառուցվել 15-ում: 17-րդ դարում այն օգտագործվել է որպես վառոդի պահեստ ու այդտեղից էլ ստացել է իր անունը: Աշտարակի ներսում գտնվող 186 հարթակ ունեցող աստիճանաշարով կարող եք բարձրանալ պատկերասրահ, որտեղից կարող եք զմայլվել նաև Հին քաղաքի գեղեցիկ տեսարանով:

5. Պարող տուն

Չեխ ճարտարապետ Վալդո Միլունիկի ու կանադացի Ֆրանկ Գերիի կառուցած «Պարող տունն» առանձնահատուկ տեղ է գրավում քաղաքի սրտում: Այն պարուհու է հիշեցնում, որը պտտվում է զուգընկերոջ գրկում: Շենքն օգտագործվում է որպես սեփական գրասենյակ, սակայն 7-րդ հարկում կա մի ռեստորան, որի դռները բաց են բոլորի համար:

6. Հին քաղաքի հրապարակ

Այստեղ կարող եք գտնել քաղաքի պատմությունը պատմող տարբեր ոճերի շինություններ՝ ռոմանական, ռոկոկո, գոթական, բարոկկո և այլն: Կարող եք նաև սրճել տեղի սրճարաններից մեկում ու վայելել քաղաքի հիանալի էներգետիկան:

7. Ոսկե փողոց

Այս փողոցն այլ կերպ անվանում են ալքիմիկոսների «խաղահրապարակ», քանի որ ըստ լեգենդի ալքիմիկոսները հենց այստեղ էին հասարակ բաները վերածում ոսկու: Հենց այս փողոցում է հայտնի գրող Ֆրանց Կաֆկան մոտ երկու տարի ապրել ու գրել:

8. Լենոնի պատ

Beatles-ի երկրպագուները պետք է անպայամն տեսնեն Լենոնի պատը, որտեղ կգտնեն երաժշտի ու նրա աշխարահռչակ խմբի հետ կապված հարյուրավոր գրաֆիտիներ:

9. Պրահայի ամենանեղ փողոցը

Այսպիսի բան հնարավոր է ուրիշ ոչ մի տեղ չտեսնեք: Այն տանում է դեպի «Čertovka» ռեստորան ու այնքան նեղ է, որ կառավարվում է հետիոտների համար նախատեսված լույսով, որպեսզի հակառակ կողմից եկող մարդիկ չբախվեն:

10. Ֆատա Մորգանա բուսաբանական այգի

Եթե ուզում եք տեսնել, թե ինչպիսի տեսք ունի արևադարձային այգին Եվրոպայի սրտում, ապա դա անելու համար ավելի լավ տեղ չեք գտնի: Այն բաց է ողջ տարի՝ երեքշաբթի օրվանից մինչև կիրակի: