Ջիմ Ջարմուշի կարճամետրաժ ֆիլմը՝ Saint Laurent-ի համար - VNews

Ջիմ Ջարմուշի կարճամետրաժ ֆիլմը՝ Saint Laurent-ի համար

710cfdecc0ccc1ea74814774b754aad1 ce 1006x628x96x0 cropped 960x600 - Ջիմ Ջարմուշի կարճամետրաժ ֆիլմը՝ Saint Laurent-ի համար

Saint Laurent նորաձևության տունը ցուցադրել է նոր կարճամետրաժ ֆիլմ՝ French Water/«Ֆրանսիական ջուր», որի ռեժիսորն է Ջիմ Ջարմուշը:

Ֆիլմի հերոսներն են Ջուլիանա Մուրը, Շարլոտա Գինսբուրը, Քլոե Սեվինին և Լեո Ռեյլին: Ինը րոպեանոց ֆիլմի գործողությունները տեղի են ունենում դատարկ ռեստորանում, որտեղ գալիս են հերոսները, և նրանց սպասում է մատուցողը ՝ սկուտեղով բաժակով ջուր:

Կարճ ֆիլմի երաժշտության վրա աշխատել է ամերիկացի կիթառահար Noveller-ը, իսկ ֆիլմի օպերատորը դարձել է Ֆրեդերիկ Էլմսը, ով երկար ժամանակ աշխատել է Ջարմուշի հետ: