Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ - VNews

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

ջինսսս min - Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Ամեն տարի Ամերիկայում վաճառվում է ավելի քան 450,000 զույգ ջինս: Զգեստապահարանի այս իրը մեզ բացարձակապես սովորական է թվում, իսկ թե ինչի՞ համար են ի սկզբանե ստեղծվել ջինսերը՝ հազվադեպ ենք հիշում: Դրանք ամենօրյա զգեստապահարանի մաս դարձան միայն 1950-ականներին և կարողացան անցնել երկար ճանապարհ ՝ բանվորների դարակից մտնելով ամենանորաձևների զգեստապահարան:

Եկեք, հիշենք, թե ինչպես են ջինսերը նվաճել մեր սրտերն ու աշխարհը:

Ջինսի ծննդյան օրը 1873 թվականի մայիսի 20-ն է, երբ Ջեյքոբ Դևիսը և Լեվի Ստրոսը արտոնագիր ստացան ՝ ֆերմերների և հանքագործների համար աշխատանքային կոմբինեզոններ ստեղծելու համար: Դրանք կարված էին ջինսից՝ «serge de Nîmes»: 1886 թ.-ին ջինսե կամբինիզոնների վրա հայտնվեցին կաշվե պիտակներ, որոնց վրա երկու ձի փորձում էին ջինս պատռել. մարկետոլոգները ցանկանում էին ցույց տալ գործվածքի ուժը: Լեգենդ կա, որ դա մի մեքենայագործի պատմության նկարագրությունն էր. վերջինս վագոնները կապել էր ջինսերով՝ կայարան հասնելու համար: 1890 թվականից սկսած ջինսերը սկսեցին պիտակվել խմբաքանակի համարներով. ահա թե ինչպես առաջացավ հայտնի Levi’s 501-ը: Ջինսերը ստեղծվում էին հիմնականում համազգեստի տեսքով: Ժամանակի ընթացքում ջինսե կամբինիզոնների կոճակները փոխարինվեցին կայծակաճարմանդներով:

2ac770699761c29c2ff9e7c26b69c77c 4 min min 1 960x625 - Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Ջինսերը, որոնք երկար ժամանակ պարզապես բանվորական հագուստ էին, հանրաճանաչություն ձեռք բերեցին շնորհիվ 1930-ականների հոլիվուդյան վեստերնի: Կովբոյների նորաձևությունը գրավեց ամբողջ Ամերիկան, և 1934-ին Levi’s- ը թողարկեց առաջին կանացի ջինսերը, որոնք ԱՄՆ-ի կանանց համար դարձան հավասարության և ազատության խորհրդանիշ: Մեկ տարի անց Vogue- ը հոդված հրապարակեց ռանչոյի մասին. այն զարդարված էր ջինս կրող աղջիկների նկարներով:

Դա արդեն ոչ թե համազգեստ էր, այլ նորաձևություն:

2ac770699761c29c2ff9e7c26b69c77c 4 min min 2 960x625 - Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Այդուհանդերձ աշխատավայրում կամ համալսարանում ջինսեր կրելը դեռևս անընդունելի էր համարվում: Իրական հեղափոխությունը տեղի ունեցավ 1950-ականների կեսերին: Սկզբում Մերիլին Մոնրոն ջինսերով հայտնվեց 1954 թ.-ին «Գետը չի հոսում» կինոնկարում, իսկ 1956-ին թողարկվեց «Ապստամբ առանց պատճառի» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կերտում էր բոլոր պատանիների կուռքը ՝ Ջեյմս Դինը, վերջինս, իհարկե, ջինս էր կրում:

Կինոաստղերի շնորհիվ ջինսը տեղափոխվեց էկրանից կյանք:

2ac770699761c29c2ff9e7c26b69c77c 4 min min 3 960x625 - Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Ջինսերը հաստատվեցին մեր զգեստապահարաններում 1960-ականների վերջին: Նրանք թե՛ հիպպիների սրտով էին, թե՛ փանք ռոքերների: Շուտով The Ramones խմբի  բոլորը անդամները նկարահանվեցին ջինսե քիպ տաբատներով՝ Rocket to Russia ալբոմի շապիկի համար: 1980-ականներին դիզայներները սկսեցին թողարկել իրենց ջինսե հավաքածուները ՝ Ռալֆ Լորեն, Քելվին Քլեյն, Վերսաչե. այս անվանի նորաձևության տները հիմնովին փոխեցին ջինսերի մասին պատկերացումները՝ դրանք ամենօրյա էժանագին հագուստից վերածելով իսկական արվեստի գործերի…


Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը