Ջորջ Քլունին պատմել է երեխաների և կարանտինային կյանքի մասին - VNews

Ջորջ Քլունին պատմել է երեխաների և կարանտինային կյանքի մասին

եոռետռըտ - Ջորջ Քլունին պատմել է երեխաների և կարանտինային կյանքի մասին

59-ամյա դերասան Ջորջ Քլունին և նրա 43-ամյա կինը՝ Ամալը, ինչպես շատ ընտանիքներ, համաճարակի ընթացքում եղել են տանը։ Ամուսինները ժամանակ են անցկացրել իրենց երկու երեխաների հետ՝ երեք տարեկան երկվորյակներ Էլլայի և Ալեքսանդրի: W Magazine-ին տված հարցազրույցում դերասանը պատմել է, թե իր համար ինչպիսին է եղել կինոյի աստղի կարգավիճակը փոխել հոր դերով:

«Ուզում եմ ասել, որ ես նոր հոբբի ունեմ՝ օրական երկու-երեք լվանում եմ ամանները, քանի որ այս երեխաներն այնքան անփույթ են: Ակնհայտ է, որ դուք պետք է դրանք պարբերաբար լվանաք»։

Քլունին խոստովանել է նաև, որ սկսել է վարսահարդարման հմտություններին տիրապետել։

Ջորջ և Ամալ Քլունիները խնամքով թաքցնում են իրենց երեխաներին հանրության աչքից, բայց պապարացիներին երբեմն հաջողվում է ոչ ֆորմալ պայմաններում նկարել նրանց։

Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ զույգը հարկ չի համարում իր որդուն և դստերը հանրությանը ցույց տալ, նրանք պատրաստակամորեն խոսում են Էլլայի և Ալեքսանդրի մասին: Օրինակ՝ վերջերս Ջորջը խոստովանեց, որ երեխաներն արդեն տիրապետում են իտալերենին: Եվ սա երբեմն նույնիսկ մեծ դժվարություններ է պատճառում ամուսիններին, քանի որ նրանք չեն կարող հասկանալ, թե Էմման և Ալեքսանդրը ինչ են պատասխանում իրենց:

Քլունին խոստովանել է, որ կնոջ և երեխաների գալուստով իր կյանքում շատ բան է փոխվել:

«Ես կարծում էի, որ երբեք չեմ ամուսնանա և երեխաներ չեմ ունենա: Մտածում էի, որ կաշխատեմ, հիանալի ընկերներ ունեմ, կյանքս հարուստ է: Բայց ես չգիտեի, թե որքանով էր այն իրականում թերի, մինչև  չհանդիպեցի Ամալին: Եվ հետո ամեն ինչ փոխվեց: Եվ ես մտածեցի՝ իրականում, իմ կյանքում այդքան դատարկություն կար»: