Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը հանդես կգա Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ - VNews

Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը հանդես կգա Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

ֆյոդոր - Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը հանդես կգա Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգային ծրագրով:

Համերգը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Երեկոյին կհնչեն Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները: