ՌԴ-ում հետաքննում են «Russian Woman» երգի հետ կապված բողոքները - VNews

ՌԴ-ում հետաքննում են «Russian Woman» երգի հետ կապված բողոքները

5սերիալ 26 - ՌԴ-ում հետաքննում են «Russian Woman» երգի հետ կապված բողոքները

Ռուսաստանում քննիչները ստուգումներ է սկսել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Մինաժայի «Russian Woman» երգի հետ կապված բողոքների առնչությամբ. այս մասին հայտնում է iz.ru-ն։

Նշվում է, որ ապրիլի 6-ին Օստանկինյան քննչական բաժնի կողմից ստուգումը սկսվել է «Ветеранские вести» պարբերականի՝ երգում «ատելության կամ թշնամանք սերմանելու նշանների» առկայության հետ կապված բողոքի ֆոնին։ Ապրիլի 3-ի դրությամբ մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում Russian Woman երգի տեսահոլովակը 2021 թվականի մյուս մասնակիցների տեսահոլովակների շարքում ունի ամենաշատ դիտումները. հոլովակը դիտել է ավելի քան 7 մլն մարդ։