Ռայան Գոսլինգը «Դերասանը» ֆիլմում մարմնավորելու է «առանց հիշողության մարդու» - VNews

Ռայան Գոսլինգը «Դերասանը» ֆիլմում մարմնավորելու է «առանց հիշողության մարդու»

դցֆեգռ - Ռայան Գոսլինգը «Դերասանը» ֆիլմում մարմնավորելու է «առանց հիշողության մարդու»

Ռայան Գոսլինգը նկարահանվելու է Դոնալդ Ուեսթլեյքի «Հիշողություն» վեպի վրա հիմնված «Դերասան» դրամայում։ Ֆիլմի ռեժիսորն է Դյուկ Ջոնսոնը,  որին վեպի ադապտացիայի հարցում օգնում է սցենարիստ Սթիվեն Կունին:

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1950-ականներին: Գոսլինգը մարմնավորելու է Նյու Յորքցի դերասան Փոլ Քոուլին, ում ծեծում են մինչև հիշողության կորուստը և թողնում մահանալու Օհայոյում: Իր նախկին կյանքին վերադառնալու հույսով հերոսը մեկնում է ճանապարհորդության, գտնում տունը,  հանդիպում սիրելիին և վերականգնում հիշողությունը: