Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը - VNews

Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը

դցֆվկռելգ - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը

Փետրվարի 5-ը հայ նկարիչ Ռուբեն Հովնաթանյանի մահվան տարելիցն է։

Ռուբեն Հովնաթանյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 1-ին, Երևանում։

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների, ավելի ուշ՝ միջազգային ցուցահանդեսների՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ռուսաստանում։ Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ազգ օրաթերթ, 1999 թվականի փետրվարի 27-ի համարում Պողոս Հայթայանի այս հոդվածը գրվել է նկարչի՝ 1997-ին Լոս Անջելեսում կազմակերպված ցուցահանդեսի առթիվ։

«Հովնաթանյանը սիրում է մարդուն, բնությունը, շրջապատող առարկաների տրամաբանական ամբողջությունը, իրական պատկերերի անսեթևեթ գեղեցկությունը, շոշափելիության աստիճանի նյութականի պատրանքը և  նրանից վերանալու պոետական ուղիները։ Մի խոսքով, այս հզոր նկարչական սերնդի մեջ նկարիչը երբեք չի դավաճանել իրեն, իր հոգին և մարմինը «աղոթել» են մեկ Աստծո, մեկ սկզբունքի, նկարչական մեկ առաքելությանը, չնայած շրջապատը և աշխարհը լեցուն էր նոր ուղղությունների տարաբևեռ հոսանքներով։

Հովնաթանյանը իր ճանապարհը սկսել է շատերի նման պրոֆեսիոնալ կրթություն ստանալով, ապա դարձել է նկարիչների միության անդամ և սկսել ակտիվ մասնակցել ցուցահանդեսների:

59051815 2301643443211845 5534597855236325376 n - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը57446386 2301643363211853 3300621137922228224 n - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը59002672 2301643343211855 249318560860471296 n - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը58779022 2301643289878527 2001790660738285568 n - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը58842475 2301643246545198 3956948585211232256 n - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չգիտեմ որքանով է խորհրդանշական, նկարչի առաջին գործերից մեկը, որն ուշադրություն է գրավել 60-ականների վերջին ստեղծված «Պատուհանն» էր, որը սկիզբ էր առնում ներսից, անհատի հոգու խորքից, ցանկություն կար ներաշխարհի և արտաշխարհի կապի նուրբ հանգույց ստեղծել երկրաչափական ձևերի և հատումների և գունաձևային թանձր մակերեսների դինամիկ հարաբերումներով։

Հովնաթանյանը իր էությունը և աշխարհի հետ երկխոսելու «բացությունը» համարձակորեն նետում է արվեստի դաշտ։

Կնոջ աստվածային գեղեցկությունը նկարչության առանցքային թեման է եղել դեռ շատ վաղուց և շարունակական է լինելու բոլոր ժամանակներում։ Հովնաթանյանին այդ թեման հուզում է մաքրության, արթնացումի, ցայգալուսի փոխհարաբերությամբ, կանացի մարմնի նախնական գեղեցկության բոլոր բարեմասնություններով։ Իր մերկ մոդելների մեխ մասը ինտերիերում են՝ հարդարվելիս, հանգստի պահին, իրենք իրենցով հմայված պարմանուհիներ, արվեստանոցում՝ նկարչի առջև։ Առողջ հոգին՝ առողջ մարմնում՝ սա է նկարչի իդեալը։

58883070 2301643306545192 4068981235169361920 n - Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հովնաթանյանը բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել  աշխարհի տարբեր երկրներում (Մոսկվա, Լենինգրադ, Լիսաբոն, Փարիզ, Լոս Անջելես…), սակայն այս ցուցահանդեսը, նրա վերջին տարիների ապրումների և դժվարությունների համատեքստում, ունկնդրի առջև ներկայանալու է առավել հասուն դիմագծով, որպես հայ գեղանկարչության ազգային դրսևորումներից մեկը»։

1970-1982 թվականներին Ռուբեն Հովնաթանյանը Հ. Հակոբյանի, Մ. Գյուրջյանի, Գ. Սմբատյանի և այլոց հետ աշխատել է խճանկարային մոնումենտալ կոմպոզիցիաների վրա Ջերմուկում, Ստեփանավանում, Գյումրիում, Սևանում։

Նկարիչը մահացել է 1999 թվականի փետրվարի 5-ին,  59 տարեկան հասակում։