Ռոքֆելլերը ՄԱԿ-ից վերցրել է Պիկասոյի նկարով գոբելենը - VNews

Ռոքֆելլերը ՄԱԿ-ից վերցրել է Պիկասոյի նկարով գոբելենը

գառնիկաա min - Ռոքֆելլերը ՄԱԿ-ից վերցրել է Պիկասոյի նկարով գոբելենը

Նելսոն Ռոքֆելլեր-կրտսերը ՄԱԿ-ի կենտրոնակայանից վերցրել է «Գեռնիկա» գոբելենը` ստեղծված Պաբլո Պիկասոյի նկարի հիման վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ Ռոքֆելլեր կրտսերը գոբելենի սեփականատերն է, և վերջերս ՄԱԿ-ին տեղեկացրել է այն վերցնելու մտադրության մասին: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռոքֆելեր ընտանիքին ավելի քան 35 տարի այս լեգենդար գործը մեզ տրամադրելու համար», – ասաց Դուժարիկը:

Գոբելեն «Գեռնիկան» ստեղծվել է 1955 թվականին Նելսոն Ռոքֆելլեր ավագի պատվերով՝ հենց Պիկասոյի ղեկավարությամբ: 1985 թվականից այն տեղադրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճի մուտքի մոտ: