Սարսափ ֆիլմեր, որ կթողարկվեն 2018-ին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սարսափ ֆիլմեր, որ կթողարկվեն 2018-ին

Վինչեսթեր/ Winchester/Винчестер

Թողարկվելու է՝ փետրվարի 2

Ռեժիսորը՝ Սփիրիգ եղբայրներ

Դերասանական կազմը՝ Հելեն Միրեն, Սառա Սնուք, Ջեյսոն Քլարք

Նկարագրությունը՝ Սառա Վինչեսթերը հավատացած է, որ նախկինում զենքեր վաճառող իր մահացած ամուսնու պատճառով տանը բազմաթիվ ուրվականներ կան, որոնց կարող է հեռու պահել միայն երբեք չավարտվող շինարարական աշխատանքներով: Սա է պատճառը, որ նա շարունակ ձևափոխում է տունը ամենաբազմազան ու անիմաստ տարբերակներով. աստիճանները ոչ մի տեղ չեն տանում, դռները դրված են փակուղիներում, պատուհանները՝ հատակին և սա դեռ ամենը չէ, մանավանդ երբ Վինչեսթերների տունն իսկապես գոյություն ունի:

Անծանոթները. Գիշերային որս/ The Strangers: Prey at Night/ Незнакомцы: Жестокие игры

Թողարկվելու է՝ մարտի 9

Ռեժիսորը՝ Յոհաննես Ռոբերթս

Դերասանական կազմը՝ Քրիստինա Հենդրիքս, Բեիլի Մեդիսոն, Մարտին Հենդերսոն

Նկարագրությունը՝ մեկ օրով մեկուսացված մի վայրում հանգստանալ գնացած ընտանիքին վտանգ է սպառնում: 3 հոգեկան շեղում ունեցող դիմակավոր մարդիկ փորձում են սպանել նրանց: Ինչքա՞ն կդիմանան նրանք:

Խելագարված/ Unsane/ Не в себе

Թողարկվելու է՝ մարտի 23

Ռեժիսորը՝ Սթիվեն Սոդերբերգ

Դերասանական կազմը՝ Քլեյր Ֆոյ, Ջունո Թեմփլ, Էյմի Մուլինս

Նկարագրությունը՝ երիտասարդ մի աղջիկ անընդհատ զգում է, թե ինչպես են իրեն հետևում: Նա արդեն դեմքով ճանաչում է իրեն մտավոր անհավասարակշռության հասցնող սթաքերին: Նյարդերը հանգստացնելու համար աղջիկը որոշում է դիմել հեգեբանի օգնությանը, սակայն չի էլ ակնկալում որ նրան կարող են բռնի ուժով պահել հոգեբուժարանում. այնտեղ, որտեղ գտնվում է իրեն հետապնդողը:

Հանգիստ վայր/ A Quiet Place/ Тихое место

Թողարկվելու է՝ ապրիլ 6

Ռեժիսորը՝ Ջոն Կրասինսկի

Դերասանական կազմը՝ Էմիլի Բլանթ, Ջոն Կրասինսկի, Նոա Ջյուփ

Նկարագրությունը՝ 4 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է անմարդաբնակ մի վայրում՝ փորձելով նույնիսկ քայլելիս ձայն չհանել: Նրանք խոսում են ժեստերով, երեխաները՝ խաղում փափուկ խաղալիքներով, քայլում ոտաբոբիկ: Նրանք ապահով են… եթե ոչ մի ձայն չհանեն:

Անկեղծություն թե՞ համարձակություն/ Truth or Dare/ Правда или действие

Թողարկվելու է՝ ապրիլ 13

Ռեժիսորը՝ Ջեֆ Ուադլոու

Դերասանական կազմը՝ Լյուսի Հեյլ, Թայլեր Փոուսի

Նկարագրությունը՝ անվնաս «Անկեղծություն թե՞ համաձակություն» խաղը վերածվում է սարսափի: Պետք է անես այն, ինչ թելադրում են, թե չէ կմահանաս:

 Ժառանգական/ Hereditary/ Наследственный

Թողարկվելու է՝ հունիսի 8

Ռեժիսորը՝ Արի Ասթեր

Դերասանական կազմը՝ Թոնի Քոլետ, Գաբրիել Բայրն, Ալքեքս Վուլֆ

Նկարագրությունը՝ Էննի Գրեհեմի մոր մահից հետո իր ընտանիքում սկսում են տարօրինակ ու արտասովոր բաներ կատարվել, որը ոչ մի կերպ բացատրել չեն կարողանում: Արդյո՞ք այդ ամենը կապ ունի մահացած կնոջ հետ, եթե այո՝ ինչպե՞ս:

Միանձնուհիներ/ The Nun/Монахиня

Թողարկվելու է՝ հուլիսի 13

Ռեժիսորը՝ Քորին Հարդի

Դերասանական կազմը՝ Թաիսա Ֆարմիգա, Բոնի Աարոնս, Դեմիան Բիչիր

Նկարագրությունը՝ Հայր Բուքին ուղարկում են Հռոմ միանձնուհիներից մեկի առեղծվածային մահը հետաքննելու համար: Կկարողանա՞ նա հաջողությամբ կատարել այդ առաքելությունը: Ֆիլմի թրեյլերը դեռ չկա համացանցում:

 

 

 

Հետևեք մեզ նաև ինստագրամում: