| Մշակույթ » Գրադարան » Սելինջերն ասում է…
- Եթե աղջիկը հանդիպման է գալիս գեղեցկացած, ո՞վ կնեղանա, որ նա ուշացել է: Ոչ ոք:
- Մարդ չպետք է իր վրա վերցնի այն, ինչ Աստծու համար է նախատեսված:
- Միակ ճիշտ պատասխանը «ի՞նչ է ճշմարիտը» հարցին, լռությունն է: Իսկ նրանք, որոնք այս թեմայով խոսում են, պարզապես չգիտեն այդ մասին:
- Մարդիկ միշտ ուզում են վիճեն, երբ լավ տրամադրություն չունեն:
- Երբեք, ոչ մի դեպքում մի ամուսնացեք նրանց հետ, որոնք բոլորի նման են:
- Լավ կլիներ, որ մի շարք իրեր երբեք չփոխվեին: Լավ կլիներ դրանք դնեինք ապակու տակ՝ շրջանակի մեջ և երբեք ձեռք չտայինք:
- Կնոջ մարմինը ջութակի նման է. պետք է լավ երաժիշտ լինես, որ ստիպես նրան հնչել:
- Վատն այն է, որ երբեմն տարբեր հիմարություններ հաճույք են պատճառում:
- Չեմ հասկանում՝ ինչ իմաստ ունի աշխարհում ամեն բան իմանալ և բոլորին զարմացնել սեփական հնարամտությամբ, եթե դա հաճույք չի պատճառում:
- Եթե ես Աստված լինեի, չէի ուզի՝ ինձ սենտիմենտալ սիրով սիրեն. ախր այն չափազանց անհուսալի է:
- Հենց տղամարդը սիրահարվում է, միանգամից հիմարանում է:
- Մարդկանց հետ դժվար է, առանց նրանց՝ անտանելի:
Կարդացեք նաև՝