Սիրո հոգեբանությունը. 3 լավ գրքեր` ինքներդ ձեզ ու ձեր սերը հասկանալու համար - VNews

Սիրո հոգեբանությունը. 3 լավ գրքեր` ինքներդ ձեզ ու ձեր սերը հասկանալու համար

es ashxatum em 21 - Սիրո հոգեբանությունը. 3 լավ գրքեր` ինքներդ ձեզ ու ձեր սերը հասկանալու համար

Ի՞նչ է «իսկական սերը»: Ինչու՞ ենք մենք վիճում սիրելի մարդկանց հետ և ինչպես ճիշտ լուծել տարաձայնությունները: Մենք առաջարկում ենք 5 գիրք, որոնք պատասխանում են այս և զույգերի փոխհարաբերթյունների վերաբերյալ մի շարք այլ հարցերին:

Գրկիր ինձ ամուր

հեղինակ՝ Սյու Ջոնսոն

Սյու Ջոնսոնը զգացմունքային կենտրոնացվածության թերապիայի հիմնադիրներից է: Թերապիայի այս գիծը օգնում է զույգերին կառուցել ամուր կապվածություն և մտերմություն: Անձամբ Ջոնսոնը դա համեմատում է զույգերով պարերի բեմադրության հետ:

Ավելի հաճախ հարաբերությունները քանդվում են այն պատճառով, որ մարդիկ վերարտադրում են  կործանարար սցենարներ: Օրինակ, վիճաբանության ժամանակ զուգընկերներից մեկը հեռանում է, ցանկանում է մենակ լինել, մնալ ինքն իր հետ և մտածել ամեն ինչի մասին, իսկ մյուսը այս պահին իրեն լքված է զգում: Լքվածության զգացումը խորացնում է հարաբերությունների նկատմամբ դժգոհությունն ու վախը: Ցանկություն է առաջանում զուգընկերոջը գտնել, խոսել նրա հետ, հարաբերություններ պարզել: Սա միայն ամրապնդում է թյուրըմբռնումը, որը նոր վեճ է առաջացնում. Ցիկլը փակվում է, սցենարը կարող է ժամանակ առ ժամանակ կրկնվել:

«Գրկիր ինձ ամուր»-ն ուղեցույց է այն մասին, թե ինչպես ճանաչել և դուրս գալ նման սցենարներից: Սա հիմք է՝ առողջ հարաբերություններ հաստատելու համար:

756117339438568 960x640 - Սիրո հոգեբանությունը. 3 լավ գրքեր` ինքներդ ձեզ ու ձեր սերը հասկանալու համար

 

Սազում ենք իրար

հեղինակ Ամիր Լևին

Ձեզ դո՞ւր է գալիս հարաբերությունների նկատմամբ գիտական ​​մոտեցումը: Ուրեմն ձեզ դուր կգա նաև այս գիրքը: Այն հիմնված է կապվածության տեսության վրա, որը մշակել է հոգեվերլուծաբան Ջոն Բոուլբին:

Երեխայի և ծնողի (կամ խնամակալի) միջև սեր ձևավորվում է կյանքի առաջին տարիներին: Ինչպես տեղի կունենա դա, որոշելու է նաև մեր հետագա բոլոր հարաբերությունները: Բոուլբին առանձնացնում է կապվածության երեք տեսակ.

Վստահելի

Սա կապվածության առողջ տեսակ է, որը տեղի է ունենում, երբ երեխան իրեն ապահով է զգում կյանքի առաջին տարիներից: Նա վստահում է իր ծնողին և չի վախենում աշխարհից: Հարաբերություններում վստահելի կապվածություններ ունեցող մարդիկ հանգիստ մտերմություն են ստեղծում, չեն վախենում մերժումից և չեն փորձում չափազանց վերահսկել իրենց զուգընկերոջը:

Խուսափողական

Արտաքինից թվում է, որ այդ մարդկանց ընդհանրապես պետք չեն հարաբերությունները. Նրանք այնքան ինքնաբավ և սառն են: Մանկության տարիներին նրանք կարող էին տառապել ծնողների գերպաշտպանությունից կամ չհասկացվածությունից, հետևաբար, նրանց համար մերձավորությունը, մտերմությունը կապված է անապահովության հետ:

Անհանգիստ

Մենակության անհանդուրժողականությունը, խանդը, ինքնավստահությունը անհանգիստ տիպի կապվածության նշաններ են: Այն ձևավորվում է, եթե մարդը զգացել է ծնողների կորուստը, նրանցից բաժանվելը կամ ուշադրության պակաս:

«Սազում ենք իրար» գիրքն օգնում է ձեզ որոշել ձեր հարաբերությունների վարքագիծը և (եթե ցանկանում եք) փոխել այն:

756117339571459 960x640 - Սիրո հոգեբանությունը. 3 լավ գրքեր` ինքներդ ձեզ ու ձեր սերը հասկանալու համար

 

Ազատագրում փոխադարձ կախվածությունից

Բերի և Ջենեյ Ուայհոլդ

Սկզբում հոգեբանները փոխկախվածությունը հասկանում էին միայն որպես հարաբերություններ մարդու հետ, որը տառապում է որևէ կախվածությամբ` ալկոհոլիզմ, թմրամոլություն, խաղամոլություն: Այժմ տերմինը օգտագործվում է ավելի լայնորեն և կիրառվում է այն հարաբերությունների համար, որոնցում մարդիկ հրաժարվում են սեփական կարիքներից և ամբողջովին կենտրոնանում են դիմացինի վրա: Բայց սա ոչ ոքի օգուտ չի բերում, այլ միայն երկուսին է ոչնչացնում:

Շատերը կարծում են, որ կախվածությունը անբուժելի է: Այս գրքի հեղինակները գործնական օրինակներով ցույց են տալիս, որ դա այդպես չէ: Եթե ​​վերլուծեք փոխկախվածության ձևավորման պատճառները, ինչպես նաև համակարգված կերպով փոխեք վարքի մոդելը, կարող եք սովորել կառուցել բոլորովին այլ հարաբերություններ:

«Ազատագրում փոխադարձ կախվածությունից» գիրքը հատուկ հրահանգների և թեստերի շարք է, որոնք կօգնեն առաջընթաց գրանցել: Բացի այդ, գիրքը պարունակում է պատմություններ հեղինակների հոգեբանական պրակտիկայից. Ինչ դիմումներ են եղել հաճախորդների կողմից, ինչպես է ընթացել թերապիան և ինչի են նրանք կարողացել հասնել:

756117339642485 960x640 - Սիրո հոգեբանությունը. 3 լավ գրքեր` ինքներդ ձեզ ու ձեր սերը հասկանալու համար