Սոս Սարգսյան - Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր] - VNews

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

Արդեն թարոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի:

Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի:

Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշո՞ւմ ես, Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը երկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա, կարծեմ, մեր կախարդական օրերից էր…

Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու ես կապանում: Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար:

Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին սովոր մարդ…

Տարիներ անցան… նկարահանվում ենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում:

Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:

– Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր:

– Ֆրունզ, Հենրիկը սպասում է…

– Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր…

Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց։ Սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները…

– Բեր… մի խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:

– Ի՞նչ ենք անում, երկուսով այսքանն ի՞նչ ենք անելու:

– Քու բանը չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…

Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մեր խոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք հազար անգամ…»։

Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով։


Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

Ի՞նչ գիտես-չգիտես Մհեր Մկրտչյանի մասին. Quiz

Րաֆֆի [տխուր և ուրախ դեպքեր վիպասանի կյանքից]․․․

Վիլյամ Սարոյանի որդին է պատմում [հայրս մեռնում էր]

Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր Համո Սահյանի կյանքից

Ուրախ ու կատակասեր Շիրազը [Գյումրվա հումորով դեպքեր]

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԱԲՈՎՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ [Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի]

Պատմում է Մհեր Մկրտչյանը [տեսանյութ]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Թե ինչու Չարենցը ոչնչացրեց իր քառյակները

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին