Վան Գոգի երբեք չցուցադրված նկարը կցուցադրվի և կվաճառվի աճուրդում - VNews

Վան Գոգի երբեք չցուցադրված նկարը կցուցադրվի և կվաճառվի աճուրդում

դզֆդգ - Վան Գոգի երբեք չցուցադրված նկարը կցուցադրվի և կվաճառվի աճուրդում

Վան Գոգի երբեք չցուցադրված նկարը վաճառվելու է Փարիզի Sotheby’s-ում:

Այն կցուցադրվի Ֆրանսիայի մայրաքաղաքի, ինչպես նաև Ամստերդամի և Հոնկոնգի լայն հասարակությանը, հայտնում է ARTnews պորտալը:

«Փողոցի տեսարանը Մոնմարտրում» ստեղծագործությունը ստեղծվել է Վան Գոգի կողմից 1887 թվականին, երբ նա եղբոր՝ Թեոյի հետ ապրում էր Փարիզում: Կտավում պատկերված է Մոնմարտրի խորհրդանիշներից մեկը ՝ Moulin de la Galette հողմաղացը: Այս աշխատանքը 1920 թվականից գտնվում է մասնավոր հավաքածուի մեջ։ Նկարի նախնական գնահատումը 5-8 միլիոն եվրո է: Աճուրդը նախատեսված է մարտի 25-ին: