Վարորդական ֆիլմեր մաս 2 - VNews

Վարորդական ֆիլմեր մաս 2

maxresdefault 1 3 - Վարորդական ֆիլմեր մաս 2

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել տարբեր ժամանակների ավտէքշընների ընտրանի, որը կլցնի ձեր օրը էներգիայով և ադրենալինով:

Ամպրոպի օրերը

filmz.ru f 95651 - Վարորդական ֆիլմեր մաս 2

Քոուլ Թրիքլը երիտասարդ և տաղանդավոր ավտոմրցարշավորդ է: Նա դեռ հայտնի չէ, սակայն այդ փաստը նրան չի խանգարում զարգացնել մեծ արագություն և ամբողջ թափի մեջ հաղթահարել ամենաբարդ շրջադարձերը: Ելույթների ժամանակ նրա հիմնական մրցակիցն է դառնում ավելի փորձառու Ռոուդի Բյորնսը, բայց ոչ մեկին, ոչ էլ մյուսին վիճակված չէր հատել եզրափակիչ գիծը: Նրանք ենթարկվում են ավտովթարի և միասին հայտնվում են անվասայլակներին և միևնույն հիվանդասենյակում:
Ֆիլմի գլխավոր դերերում են Թոմ Քրուզը և Նիկոլ Քիդմանը, կարելի է ասել որ հենց այս ֆիլմով սկսվեց նրանց համգործակցության և սիրո պատմությունը:
«Ամպրոպի օրերը» ֆիլմը բավականին  ստանդարտ, բայց միևնույն ժամանակ որակյալ ֆիլմ է, որտեղ կա սպորտային լավ պատմություն, դերասանական գերազանց խաղ և չչարաշահված ռոմանտիկա: Այն նոմինացվել է օսկարի մեկ մրցանակի և բավականին լավ շահույթ է ունեցել:

Խելահեղ Մաքսը

maxresdefault 12 - Վարորդական ֆիլմեր մաս 2

1979 թվականին Մել Գիբսոնն այս ֆիլմի քասթինգին եկել էր պարզապես ընկերոջն ուղեկցելու, բայց նախորդ օրը նա կռվել էր բառում, և դեմքը  կապտած էր ու այտուցված: Նրան առաջարկեցին վերադառնալ երեք շաբաթից՝ ֆիլմի երկրորդական դերերի համար քասթինգի: Նա եկավ երեք շաբաթից, նրան ոչ ոք չճանաչեց, սակայն առաջարկեցին փորձվել գլխավոր դերի համար: Արդյունքում հենց նա էլ խաղաց «Խելահեղ Մաքսին»:
1979 թվականի հակաուտոպիստական այս ֆիլմում դեպքերը զարգանում են ապագայում, որտեղ մեծ աղետի պատճառով քաղաքակիրթ հասարակությունը վերացել է, և մարդիկ ինչպես կարողանում են, այնպես էլ գոյատևում են:
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ուժային ջոկատի սպա Մաքս Ռոկատանսկիի պատմությունը: «Խելահեղ Մաքսը» գերշահավետ ֆիլմ դարձավ. ունենալով 350 հազար դոլար բյուջե՝ իրականացրեց 8 միլիոն դալարից ավելի «բերքահավաք»:
1981 թվականին էկրաններ բարձրացավ «Խելահեղ Մաքս 2-ը», որը առաջինի շարունակությունն էր: Այն նույնպես լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից, դա էր վկայում 23 մլն դոլար շահույթը:
2015 թվականին էկրաններ բարձրացավ Խելահեղ Մաքսի մասին պատմող 3-րդ ֆիլմը՝ «Խելահեղ Մաքս. զայրույթի ճանապարհը», որի գլխավոր դերում էր Թոմ Հարդին:
Ֆիլմում առկա երաժշտությունը, օպերատորական աշխատանքը, դիմահարդարումը և սանրվածքները ամբողջովին հաղորդում են պոստապոկալիպտիկ ժամանակաշրջանի անտուրաժը: Ֆիլմը արժանացավ 6 օսկարի «Լավագույն հագուստ», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժ», «Ձայնի լավագույն մոնտաժ», «Լավագույն դիմահարդարում և սանրվածք» և «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում:

Տեղափոխողը 1,2,3

transporter 2002 3 - Վարորդական ֆիլմեր մաս 2

2002 թվականին սկիզբ դրվեց նախկին զինվորական, ֆանտաստիկ վարորդ, անօրինական տեղափոխություններով զբաղվող Ֆրենք Մարտինի մասին պատմող ֆիլմերի սկիզբը: Ֆրենկի դերը ստանձնեց Ջեյսոն Սթեթհեմը, որը ֆիլմի բոլոր հնարքները կատարում էր ինքնուրույն: «Տեղափոխող 1» ֆիլմը մեծ շահույթ չբերեց ստեղծողներին, որոնց կազմում էր նաև Լյուկ Բեսոնը, սակայն 2005 թվականին էկրաններ բարձրացավ «Փոխադրող 2-ը», որը ավելի լավ դիտվեց հանդիստաեսի կողմից: Առաջին ֆիլմից հետո արդեն հստակեցվել էր թրիախային խմբի պահանջները. սյուժեն կարող է թերի լինել, կերպարները՝ ոչ համոզիչ, բայց կարևորը ֆիլմում պետք է լինեն մարտական լավ տեսարաններ, պաթետիկ տեքստեր և բնականաբար մեքենա վարելու հրաշքներ:
Հենց այդ ոճով էլ շարունակեցին գործել ֆիլմի ստեղծողները, և 2008 թվականին էկրաններ բարձրացած «Տեղափոխող 3-ը»  կատարեց իր խնդիրը՝ հավաքելով 108 մլն դոլար, ունենալով ընդամենը 30-ը:

Մեծ ավտոմրցարշավ

69744932 - Վարորդական ֆիլմեր մաս 2

1965 թվականին էկրաններ բարձրացած «Մեծ ավտոմրցարշավ» ֆիլմում պատմվում է 20-րդ դարի սկզբին տեխնիկական նորույթներ փորձարկող անվախ, հմայիչ, կանանց սրտեր գերող Լեսլիի մասին, ով է: Ում նախանձում և ամեն կերպ փորձում է խանգարել  պրոֆեսոր Ֆեյտը իր հավատարիմ ծառա Մաքսի հետ միասին:
Լեսլին որոշում է Նյու Յորքից Փարիզ ավտոմրցարշավ նախաձեռնել, որին կմասնացի նաև ինքը: Իսկ ահա պրոֆեսորը իր ծառայի հետ միասին փորձում են անել ամեն ինչ, որպեսզի վերջինս չկարողանա հասնել եզրագծին:
Ֆիլմում կան հատվածներ, որոնք կտրվել են ԽՍՀՄ-ում ցուցադրվելու ժամանակ, քանի որ դրանք տեղ-տեղ չէին համապատասխանում խորհրդային իդեոլոգիաներին: Պետք է նշել, որ ֆիլմի կոմպոզիտորն է լեգենդար «Վարդագույն հովազի» հեղինակ Հենրի Մանչինին: Մի խոսքով սուր և ոչ պրիմիտիվ հումորով ռետրո կոմեդիա, ընտանեկան դիտման համար:


Նիկոլ Քիդմանին ապտակել են Սիդնեյի օպերային թատրոնում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Մել Գիբսոնը հայերի մասին ասում է…

Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է]

Շերի տղամարդիկ. Էրիկ Քլեփթոնից մինչև Թոմ Քրուզ

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Նիկոլ Քիդմանն ասում է…

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

2019 թ. ամենասպասված սերիալները [մաս 1]

Ոսկե Գլոբուս 2019-ը «պայթեցրած» անծանոթուհին