Վեգաններ և Բուսակերներ. Ո՞րն է տարբերությունը - VNews

Վեգաններ և Բուսակերներ. Ո՞րն է տարբերությունը

vegan - Վեգաններ և Բուսակերներ. Ո՞րն է տարբերությունը

Երկրագնդի վրա բնակվող ավելի քան յոթ միլիարդ մարդուց մեկ միլիարդը միս չի ուտում: Պատճառները բոլորի համար տարբեր են: Ինչ-որ մեկը հրաժարվել է բարոյականության պատճառով, ինչ-որ մեկին թույլ չի տալիս առողջությունը կամ էթիկայի նորմեր: Միևնույն ժամանակ բուսակերները նույնպես ունեն տարբերություններ։ Ոմանք սահմանափակվում են միսից հրաժարվելով, ոմանք կաթ չեն խմում, շատերն էլ հրաժարվում են մեղրից։ Բուսակերները մարդիկ են որոնք իրենց սննդակարգից վերացրել են «մեռած» սնունդը: Վեգանները գտնվում են մյուս ծայրահեղության մեջ:

Բուսակերությունն ամբողջովին բավարարում է մարդուն անհրաժեշտ սպիտակուցների քանակն ու էներգետիկ արժեքները։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով (ВОЗ, IHC(International health Company)) բուսական սնունդը շաատ սպիտակուցներ է պարունակում, օրինակ՝ լոբազգիները, հնդկաձավարը, բրինձը և այլն։

Եկեք տեսնենք, թե ինչո՞վ է Վեգանը տարբերվում բուսակերից:

Ի՞նչ են ուտում բուսակերները:

Նրանց «սպիտակ» ցուցակում կարող են ներառվել ձու, կաթնամթերք, կաթ: Մեղրը նույնպես թույլատրվում է, սունկը նույնպես ուտում են քանի որ դա բուսական սնունդ է: Այսինքն ՝ հիմնական սկզբունքը միս չուտելն է:

Իսկ Վեգանիզմը բուսակերության տեսակ է։

Վեգանները իրենց ափսեում մերժում են ցանկացած կենդանական ծագման սնունդ: Թույլատրվում է միայն բուսական ծագման սնունդ։ Վեգանիզմի խիստ սկզբունքները տարածվում են նաև խոհանոցից այն կողմ՝ կենդանիների մորթուց և կաշվից պատրաստված հագուստ և աքսեսուարներ, կոսմետիկա, որը պարունակում է կենդանական բաղադրիչներ: Այսինքն, որքան էլ գաղափարապես մոտ լինեն բուսակերն ու Վեգանները դրանց տարբերությունը կենդանական ծագման արտադրանքի մերժման աստիճանի մեջ է:

Վեգանները անգամ տանը ընտանի կենդանիներ (օրինակ՝ շներ, կատուներ, և այլն) չեն պահում։

Վեգանության գաղափարախոս և տարածող Դոնալդ Ուոթսոնի (1910-2005) կարծիքով վեգանության հիմնական պատճառներից մեկը բարոյական է;

Կարծիք կա, որ վեգանական դիետան բերում է շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների սպառման նվազմանը: Համաձայն ՄԱԿ-ի զեկուցման «Արևմտյան դիետայի» տարածումը (հիմնված մսի և կաթնեղենի օգտագործման վրա) այլ էթնիկ մշակույթների մեջ արդյունաբերական անվտանգության տեսանկյունից անկայուն է հանդիսանում: Ջոն Ռոբինսը (բուսակերության օգուտի մասին գրքի հեղինակ) պնդում է, որ ցորենի, ընդեղենի, կարտոֆիլի, բանջարեղենի և այլնի քանակությունը, որոնք կարելի է աճեցնել հողամասում, տասը, նաև հարյուր անգամ գերազանցում են մսի քանակին, որը կարելի է ստանալ այդ նույն հողակտորը կենդանաբուծության համար օգտագործելիս։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվության համաձայն 2006 թվականի ընթացքում կենդանաբուծությունը տալիս է 18% ներդրում CO2-ին համարժեք ջերմոցային գազերի արտաճառագայթման մեջ: