Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան - VNews

Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

1483448226 2538378 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

Պետերբուրգյան իրականության մեջ մինչ օրս էլ ապրում է Виктор Цой ֆենոմենը, ինչպես շատերն են ասում՝ ռուսական ռոքի հայրը:

Պետերբուրգում երկու վայր կա, որտեղ պետք է լինել՝ ամբողջությամբ հասկանալու համար «Цой жив» հայտնի արտահայտությունը։ Եվ իսկապես՝ Պետերբուրգում Ցոյը ողջ է․ երգչի մոլի երգրպագուները նրան ամեն շաբաթ և ամեն օր կենդանություն են տալիս՝ հավաքվելով կամ Վիտայի գերեզմանաքարի մոտ, կամ էլ իր՝ «Камчатка» ակումբ-թանգարանում։ 

Կամչատկան

«Կամչատկա»-ն լեգենդար վայր է Պետերբուրգի կենտրոնում, որտեղ կարելի է ասել «ապրել են» ռուսական ռոքի լեգենդներից շատերը:

Կամչատկայի պատմությունը սկսվեց 1986 թվականի աշնանը, երբ Բլոխինի փողոցում գտնվող փոքրիկ կաթսայատանն աշխատանքի անցավ Վիկտոր Ցոյը:


4. Viktor Tsoi at work shoveling coal in Kamchatka 960x681 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան


«Երբ ես տեղավորվեցի կաթսայատանը, սկսեցի մտածել, թե ում կարող եմ ինձ հետ բերել։ Մտքովս միանգամից Վիտան անցավ և առաջարկեցի գալ այստեղ աշխատելու: Ես գիտեի, որ նա աշխատանքի հետ կապված խնդիրներ ունի», – հիշում է Ցոյի ընկեր՝ Սերգեյ Ֆիրսովը, որն այժմ ղեկավարում է «Կամչատկան»: Մեկ ու կես տարի անց Ցոյը լքեց աշխատանքի վայրը, և նրան փոխարինելու եկան Լենինգրադի այլ երաժիշտներ՝ Ալեքսանդր Բաշլաչևը, Սվյատոսլավ Զադերիևը, Անդրեյ Մաշնին և Օլեգ Կոտելնիկովը։

Աշխատանքը

Երկու-երեք ժամը մեկ անհրաժեշտ էր բահերով ածուխ լցնել կաթսաները՝ հանրակացարանի ջեռուցումն ու տաք ջուրն ապահովելու համար: Կաթսայատունը գտնվում էր կանանց հանրակացարանի նկուղում: Նկուղում, բացի կաթսաներից և աշխատանքի համար նախատեսված գործիքներից, կար նաև բազմոց և մի քանի աթոռ: Սկզբում միայն այսքանը, իսկ հետո ավելացավ նաև սեղան, սև ու սպիտակ հեռուստացույց, նվագարկիչներ ու ձայներիզներ: Ու հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց՝ աշխատել-ստեղծագործել, ստեղծագործել-աշխատել և այդպես շարունակ:

Աշխատանքի համար նախատեսված մատյանում պետք է գրվեր օդի ջերմաստիճանը, կաթսայի ջերմաստիճանը և այն ամենն ինչ կապված էր աշխատանքի հետ։ Մատյանում գրվեց ամեն ինչ՝ պահանջվածից բացի․ պոեմներ, բանաստեղծություններ, գրառումներ միմյանց մասին, լուսանկարներ և այլն։ 

Կամչատկայում մատյանի «ավանդույթը» պահպանվում է մինչ օրս։ Ակումբի փոքրիկ պատուհանագոգին՝ իր մշտական տեղում դրված է մատյանը, որտեղ այցելուները կարող են գրառումներ կատարել՝ ինչ լեզվով և ինչ սիրտները կուզի (ի դեպ, այն թերթելիս հայերեն գրառումների շատ կհանդիպեք)։


9508603615 3616f56369 b 960x666 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան


Վիկտոր Ցոյը՝ «Կամչատկայում» երկու տարվա աշխատանքի ընթացքում մատյանում գրեց ընդամենը չորս տող.

я лежу на диване

гости отправились вон

остановка мотора

вряд-ли нарушит мой сон

1990 թվականի օգոստոսի 15-ին՝ Ցոյի ողբերգական ավտովթարից երկու տարի անց ամբողջ երաժշտական կազմը լքում է կաթսայատան աշխատանքը: Տարիներ անց՝ 1999 թվականին հանրակացարանին միացվում է մեկ այլ՝ ավելի հզոր կաթսայատուն և «Կամչատկա» կաթսայատան անհրաժեշտությունն այլև չի լինում։

Ակումբ-թանգարանի վերածնունդը

Տարատեսակ խնդիրներից ու թղթաբանական քաշքշուքներից հետո, այնուամենայնիվ հաջողվեց 2003-ին «Կամչատկան» բացել որպես ակումբ-թանգարան՝ վերականգնելով պատմական տեղը: Մուտքի երկաթե ամուր դուռը մնաց իր տեղում, կաթսաները հանվեցին, տեղադրվեց փոքրիկ բեմ, իսկ ածուխի կաթսան վերածվեց բարի։

Թանգարանն ստեղծվեց աստիճանաբար, բացվեց հիմնական ցուցադրություն, որտեղ տեղ գտան ձայնագրություններ, ազդագրեր, «Кино» խմբի դիպլոմներն և լուսանկարները։ Ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը Վիկտոր Ցոյի կիթառն է: 


36 copy - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

Վիկտոր Ցոյի կիթառը, որով նվագել է 70-ականներին


wr 750 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

Ցուցափեղկում պահվում է այն դիպլոմը, որը ստացել են «Кино» ռոք խմբի երաժիշտները


Ի պաշտպանություն «Կամչատկայի»՝ հանդես եկան ոչ միայն Վիկտոր Ցոյի երկրպագուները, այլ նաև ամբողջ երաժշտասեր Պետերբուրգը: Այդ ամենինց հետո քաղաքային գործող ղեկավարությունը ռոքերներին խոստացավ թանգարանին պետական կարգավիճակ շնորհել և պահպանել այն: Թեև այդ խոստումն այդպես էլ չկատարվեց, բայց կարևորն այն է, որ «Կամչատկան» մնաց որպես ակումբ-թանգարան և չդադարեցրեց գործունեությունը:

2003 թվականին ակումբում տեղի ունեցավ առաջին համերգը, որն արժանացավ ռոք երաժշտության երկրպագուների բուռն հիացմունքին:

Տեղի անվանումն ու «Камчатка» երգը

Ցոյի «Камчатка» երգը գրվել է շատ ավելի վաղ՝ մինչև կաթսայատանն աշխատանքի անցնելը: Հետագայում, հարցազրույցներից մեկում Ցոյն ասում է, որ այն կապ չունի կաթսայատան հետ: Իսկ կաթսայատանն աշխատելու մասին Ցոյը երգել է մեկ այլ երգ՝ «Я хочу быть кочегаром»-ը: 

Մեր օրերի Камчатка-ն

Օրվա ընթացքում ակումբը աշխատում է որպես թանգարան, որի մուտքն ազատ է: Այն բոլորովին նման չէ դասական թանգարանի մոդելին: Ակումբում ամեն շաբաթ տեղի են ունենում համերգներ, որտեղ ելույթ են ունենում սկսնակ և հայտնի ռոք խմբեր, կազմակերպվում են նաև պոեզիայի երեկոներ և մեծարման հանդիպումներ, որոնք հիմնականում նվիրված են ռուսական ռոքին, հատկապես Վիկտոր Ցոյի և նրա «Կինո» խմբի հիշատակին:

Բացի այդ, ամեն տարի Վիկտոր Ցոյի ծննդյան օրվա կապակցությամբ՝ հունիսի 21-ին անցկացվում են երաժշտական փառատոներ, իսկ օգոստոսի 15-ին տեղի է ունենում երաժշտի հիշատակի օրը:

Ռոքի սիրահարների համար «Կամչատկան» կախարդական վայր է: Պատերը, մուտքը, բակը, ներսը, այս բոլորը պատմում են Ցոյի ժամանակների ռոքի ամբողջ պատմությունը:

Ակումբ-թանգարանի մուտքը չի փոխվել, մնացել է այնպես, ինչպես կար խորհրդային 80-ականներին …

 

8b28f97b f9d3 435d a024 d5073a4a4310 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

5e096c4ed4bdc2eb1a9ccd2aef7f0442 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

4055a487c604bdfa0455354b639b1be6 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

wr 750 1 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

7542690 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

klub muzej kamchatka 10 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

870 653 fixedwidth - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

XXL - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

291152419910776183832393 - Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

  • 9