Վուդին՝ «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի մասին - VNews

Վուդին՝ «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի մասին

Վուդիիի - Վուդին՝ «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի մասին

Արդեն պատմել ենք, որ HBO-ն վավերագրական ֆիլմաշար է պատրաստել. այն պատմում է մի սեքս-սկանդալի մասին, որը ծավալվեց Վուդի Ալենի շուրջ 1992 թվականին: Դերասանուհի և Ալենի նախկին կին Միա Ֆերոուն մեղադրեց Վուդիին՝ վերջինիս խորթ դստեր՝ Դիլան նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:

Ռեժիսորն առաջին անգամ մեկնաբանել է ֆիլմաշարը: Վուդիի ու նրա կնոջ ՝ Սուն-Յի Պրեվինի խոսքով ՝ նախագծի հեղինակները «չեն հետաքրքրվում ճշմարտությամբ»: «Նրանք նախընտրեցին տարիներ շարունակ գաղտնի համագործակցել Ֆերոուի և նրա հանցակիցների հետ` ստախոսություններով լի աշխատանք ստեղծելու համար», – ասվում է ամուսինների հայտարարության մեջ:

Զույգը նաև նշել է, որ մինի-սերիալի հեղինակներն իրենց են դիմել ընդամենը երկու ամիս առաջ և նրանց ընդամենը մի քանի օր է տրվել Դիլանի մեղադրանքներին պատասխանելու համար: Ռեժիսորը շեշտեց, որ վավերագրական ֆիլմաշարում արված հայտարարությունները կեղծ են: Նա նաև ավելացրեց, որ բռնություն չի եղել, և ժամանակին փորձաքննությունը դա ապացուցել է:

 

 


Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Hachette Book Group-ը չի հրատարակելու Վուդի Ալենի նոր գիրքը

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենն ավարտել է ինքնակենսագրական գիրքը

Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հայտնի մարդիկ, որոնց իրական անունները միանգամայն այլ են

Վուդի Ալենն ասում է . . .

Գտեք ձեր ծննդյան տարեթվին նկարահանված լավագույն ֆիլմը

Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդին