[Զրույց] Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում - VNews

[Զրույց] Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում

.jpg - [Զրույց] Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում

Ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր, գրող Վուդի Ալլենի 85-ամյակի առիթով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում փետրվարի 6, 7, 14, 27-ին կցուցադրվի հեղինակի «Ճախրող լամպը» համանուն պիեսի բեմադրությունը։ Ռեժիսորը Մերի Մարգարյանն է։

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ պիեսն ինձ անհանգստացնի։ Այս պիեսում ես տեսնում եմ այն խնդիրները, որոնք կան նաև մեր հասարակության մեջ։ Պիեսը ընտանիքի մասին է, որը կորցրել է իր նշանակությունը։ Մնացել են ձևականությունները, պարտականությունները, իսկ սերը, ջերմությունն ու միմյանց հասկանալու կարողությունները բացակայում են»,- VNews-ի հետ զրույցում պատմում է պիեսի ռեժիսորը։

Սյուժե

Պիեսը Փոլ անունով երկչոտ տղայի մասին է, որը երազում է զբաղվել հրաշագործությամբ։ Նա ապրում է մի ընտանիքում, որտեղ միմյանց չեն հանդուրժում։ Նրա ծնողներն էլ ժամանակին երազանքներ են ունեցել, որ չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել Փոլին իրականացնել իր երազանքը։ Նրանք համարում են, որ իրենց տղան պիտի լինի իրատես և հարմար աշխատանք գտնի։

Փոլին մարմնավորել է Նարեկ Բաղդասարյանը։ Փոլի մոր դերում Նարինե Գրիգորյանն է, հայրը՝ Վարշամ Գևորգյանը։

May be an image of 1 person and indoor

May be an image of 1 person and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people, people sitting and indoor

 

Մերի Մարգարյանի խոսքերով, ցանակացած գործ սկսելիս բախվում ես դժվարությունների։

«Մասնագիտությունս հետաքրքիր առանձնահատկություն ունի՝ երկրորդ անգամ նույն սկզբունքով չես կարող ուրիշ պիես բեմադրել, դրա համար ամեն անգամ փնտրում ես նոր ձև հենց այդ պիեսի համար։ Դժվարությունն սկսվում է պիեսի վրա ինքդ քեզ հետ աշխատելուց։ Բայց դա ամենահետաքրքիր պրոցեսն է, անընդհատ սկսում ես ինքդ քեզ հարցեր տալ և փորձել գտնել լուծումներ»- ասում է Մերի Մարգարյանը։

«Ճախրող լամպը» Մերի Մարգարյանի առաջին ներակայացումն է մեծ բեմում՝ փորձառու դերասանների հետ։

«Պատասխանատվության մեծ զգում ունեմ, որովհետ շատ մեծ հնարավորություն է ինձ տրված, պետք է կարողանամ արդարացնել այդ հնարավորությունը։ Մեծ բավականություն եմ ստանում այս միջավայրում աշխատելուց։ Սա իսկապես մեծ փորձ է ինձ համար»։

Vnews-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, ով նաև խաղում է Փոլի մոր դերը, նշեց, որ Մերի Մարգարյանը շատ է սիրել պիեսը և ինքը մեծ հպարտություն է զգում, որ աշխատում է իր ուսանողուհու հետ։

«Պիեսը շատ արդիական է այս պահին: Մենք էլ այսօր թևաթափ ենք կարծես, մեզ փորձում են կտրել մեր երազանքից: Բայց շատ կարևոր է գնալ երազանքի հետևից, անկախ ճանապարհին հանդիպած դժվարություններից: Եթե ուզում ենք մեր երազանքի երկիրը ստեղծել,  ուրեմն պետք է մեծ կամք դրսևորենք ու երազենք: Ինպես պիեսում է ասվում՝ «Երազել դեռ չի նշանակում ստանալ»: Այն ինչ ուզում ենք, դրա համար պետք է կամք, ջանք, հավատ, հույս, սեր ու զոհաբերություն դրսևորել: Այս ամենի մասին է ներկայացումը»,- պատմում է Նարինե Գրիգորյանը:

 

 


Վուդի Ալլենը նոր ֆիլմի վրա է աշխատում

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

5 ներկայացում Համազգային թատրոնից, որ միշտ կան խաղացանկում

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

Խավիեր Բարդեմը խոսել է Վուդի Ալլենի օգտին

Փարիզի մասին ամենագեղեցիկ ֆիլմերը

5 ֆիլմ ընտանիքի մասին

Վուդի Ալենն ասում է . . .

Հայտնի ռեժիսորներ, որոնք նաև գրքեր են գրում

5 ֆիլմ ճանապարհորդության մասին

Քեյթ Բլանշեթի լավագույն ֆիլմերը

Հեղափոխության մասին լավագույն ֆիլմերը

Աֆիշա. ի՞նչ կա թատրոններում. ապրիլի 9-15

Աֆիշա. ի՞նչ կա թատրոններում մարտի 6-11

Աֆիշա. ի՞նչ կա թատրոններում փետրվարի 12-18