Տարբեր աշխարհամասերի հնագույն գրադարանները - VNews

Տարբեր աշխարհամասերի հնագույն գրադարանները

08 1 - Տարբեր աշխարհամասերի հնագույն գրադարանները

Հին աշխարհի առաջին գրադարանները առաջին գրավոր հուշարձանների պահոցներն էին ՝ սեպագիր կավե տախտակներ, որոնք պահվում էին շումերական քաղաքակրթության տաճարներում: Դրանցից ամենաառաջինը թվագրվում է մ.թ.ա. 2600 թվականներին: Ալեքսանդրիայի գրադարանը, որին դեռ կանդրադառնանք, գտնվում էր Հին Եգիպտոսում. այն Հին աշխարհի ամենամեծ և նշանակալից գրադարանն էր, որտեղ առաջին անգամ հաստատվեց ու կիրառվեց գրադարանային աշխատանքների կազմակերչպման համակարգը: Հայտնի անտիկ գրադարան է նաև Պերգամոնի գրադարանը՝ մ․ թ․ ա․ III դարի կառույց, որտեղ պահվել են մոտ 200 հազար ձեռագիր մատյաններ: Հին Հռոմում մ․ թ․ ա. I դարից գործում էին հանրային գրադարաններ, հիմնականում՝  տաճարներին կից:

Առաջին իսլամական գրադարանները հայտնվել են մզկիթներում և միշտ չէ, որ նախատեսված են եղել հասարակական օգտագործման համար: Իրադրությունը փոխվել է թղթի գյուտից հետո, ինչն էլ թույլ է տվել մահմեդականներին զարգացնել գրադարանների հնարավորություններն ու դրանք հասանելի դարձնել հանրությանը: Կրկին, թղթի պատրաստման ու տպագրության տեխնոլոգիաների հետ է կապվում գրադարանների զարգացումը Ասիայում. աշխարհամաս, որն այս գործում առաջ անցավ Եվրոպայից: Վաղ միջնադարում առավել առաջադեմ էին վանքերին կից գործող գրադարանները Քանի որ գրքերն ու ձեռագրերը շատ արժեքավոր էին, դրանք հաճախ շղթայակապերով կապում էին դարակներին, որպեսզի որևէ մեկը չկարողանա վերցնել: Այնուամենայնիվ, գրադարանները կարող էին գրքեր տրամադրել՝ գրավի դիմաց. դրա շնորհիվ էր, որ գրքերը կարողանում էին վերաշարադրել ու տարածել:

Գրադարանների թիվը զգալիորեն մեծացավ Վերածննդի դարաշրջանում, ինչը կապված էր մշակույթի ընդհանուր զարգացման և հատկապես տպագրությաև գյուտի հետ. այդպիսով, XVII —XVIII դարերում բազմաթիվ երկրներում բացվեցին գրադարաններ, որոնք հետագայում ստացան համազգային, մի քանիսը նաև՝ համաշխարհային նշանակություն, այդպիսիք էին Բոդլեի գրադարանը Օքսֆորդում, թագավորական գրադարանը Բեռլինում, Բրիտանական թանգարանի գրադարանը Լոնդոնում և այլն: Այս գործընթացը շարունակվեց նաև XIX դարում. ստեղծվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում, Հունգարական ազգային թանգարանին կից Ֆերենց Սեչենի գրադարանը, Բրյուսելի թագավորական գրադարանը և այլն։ Ինչ վերաբերում է մասսայական գրադարաններին. դրանց գործունեությունը սկսվել է XIX դարի 2-րդ կեսից։

Ստորև կներկայացնենք տարբեր աշխարհամասերի հնագույն գրադարանները: 

Աշուրբանիպալի գրադարան

Ասիա 

Библиотека Ашшурбанипала. У истоков современных библиотек - Городская афиша. Краснодар

Աշուրբանիպալի գրադարանը հին աշխարհից պահպանված խոշորագույն գրադարաններից է, համարվում է նաև հնագույնը՝  հայտնի բոլոր գրադարաններից: Այն ձևավորվել է 25 տարվա ընթացքում Ասորեստանի Նինվե մայրաքաղաքում, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում: Գրադարանը հիմնադրվել է ասորական տիրակալ Աշուրբանիպալի հրամանով. վերջինս աչքի էր ընկնում գիր-գրականության, գիտելիքի նկատմամբ ունեցած իր հետաքրքրությամբ։ Նա բազմաթիվ հավաքորդներ է ուղարկել երկրի տարբեր անկյուններ, որպեսզի նրանք պատրաստեն արդեն եղած տեքստերի կրկնօրինակները, բոլոր խոշոր տաճարներից պատվիրել է տեքստերի կրկնօրինակներ, այդպիսով, ավելի ու ավելի համալրելով իր գրադարանի ֆոնդը։ Նույնիսկ արշավանքների ընթացքում Աշուրբանիպալին հաջողվել է ձեռք բերել սեպագիր արձանագրություններ, որոնք նույնպես իերնց տեղն են գտել Նինվեում:

Աշուրբանիպալ արքան նախատեսել էր ստեղծել գրադարան, որը կամփոփեր մարդկության կուտակած ողջ գիտելիքը։ Նրան առավելապես հետաքրքրում էին այն գրավոր տեղեկությունները, որոնք կապված էին երկրներ ղեկավարելու, աստվածների հետ հաղորդակցվելու ու աստղագուշակության հետ։ Այդ է պատճառը, որ գրադարանի ֆոնդերի մեծ մասը կազմում են հմայության, անեծքի, գերբնական ու կրոնական ծիսակատարությունների, դիցաբանական զրույցների տեքստեր։ Թեև, գրադարանն աչքի է ընկնում նաև բժշկական տեքստերով, գրական-էպիկական պատմություններով, իրավական փաստաթղթերով, աստղագիտական, պատմական ու քաղաքական բնույթի տեղեկություններ պարունակող սալիկներով: Ի դեպ, հենց այս գրադարանի շնորհիվ է մեզ հասել «Համմուրաբիի կոդեքսը»:

Библиотеки мира

Աշուրբանիպալից հետո նրա մայրաքաղաքը, հետևաբար նաև՝ գրադարանը հայտնվում են բաբելոնցիների հարձակման տակ։ Գրադարանը չեն թալանում, ինչպես պատահում է նման դեպքերում, այն հայտնվում է շինությունների ավերակների տակ: Հետագայում գրադարանը հայտնաբերվում է պատմական Նինվեի տարածքում` ներկայիս Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու։ Հնագետների կողմից հայտնաբերված գրադարանը կազմված է 25.000 կավե սեպագիր աղյուսներից: 1849 թվականին գրադարանի մեծ մասը, որը պահպանվում էր Եփրատի հյուսիսարևմտյան մասում գտնվող պալատում, հայտնաբերել է հնագետ Օստին Հենրի Լայարդը։ Երեք տարի անց Լայարդի օգնականը` բրիտանացի դիվանագետ և ճանապարհորդ Օրմուզ Ռասամը, պալատի հակառակ կողմում հայտնաբերում է գրադարանի երկրորդ մասը։ Երկու մասերն էլ պահպանության են փոխանցվում Բրիտանական թանգարանին։ Գրադարանի հայտնաբերումը թույլ տվեց գիտնականներին պատկերացում կազմել ասորական մշակույթի մասին։ Գիտական շրջանակներում ցնցող տպավորություն թողեց այն հանգամանքը, որ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային ջրհեղեղի պատմությունը գրեթե համընկնում էր Աստվածաշնչում ներկայացվող տարբերակին. սա ևս հայտնի դարձավ հայտնաբերված գրադարանում առկա նյութից:

Հետաքրքիր փաստ. հին պարսկական և հայկական աղբյուրները վկայում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ոգեշնչվելով Աշուրբանիպալի գրադարանով, որոշել է հիմնադրել սեփական գրադարանը։ Նա մահացել է` առանց իրականացնելու իր մտադրությունը, սակայն նրա բարեկամ և հետևորդ Պտղոմեոս Լագոսը, փորձելով իրականություն դարձնել Ալեքսանդրի մտահղացումը, հետագայում հիմնում է Ալեքսանդրիայի գրադարանը։

Ալեքսանդրիայի գրադարան

Աֆրիկա 

Александрийская библиотека – кратко - Русская историческая библиотека

Ինչպես նշեցինք, Ալեքսանդր Մակեդոնացու մտերիմ ընկեր, թիկնապահ ու զինակից Պտղոմեոսը տիրակալի մահից մի քանի տարի անց հաստատվեց Եգիպտոսում և ամենայն հավանականությամբ հենց նա էլ նախաձեռնեց հռչակավոր գրադարանի կառուցումը: Կա ևս մեկ վարկած, ըստ որի աթենացի փիլիսոփա Դեմետրիոսն է ոգեշնչել Պտղոմեոսին գրադարանի կառուցման գործում: Այնուամենայնիվ, Ալեքսանդրիայի գրադարանը Պտղոմեոսի վաստակն է: Նա Հունաստանից Ալեքսանդրիա հրավիրեց նշանավոր գիտնականների, փիլիսոփանների, մաթեմատիկոսների, աստղագետների, բնագետների, և ստեղծեց բոլոր պայմանները, որպիսզի նրանք կարողանան զբաղվել այստեղ գիտությամբ: Նա հավաքեց և ձեռք բերեց ձեռագրեր, պապիրուսներ, փորագրություններից հանված պատճեններ, կարճ ասած՝ այն ամենն, ինչը կարող էր գիտական արժեք ներկայացնել: Շատ քիչ ժամանակ անց գրադարանը լցվեց տեսակ-տեսակ ձեռագրերով, մագաղաթներով, պապիրուսներով. գրանդարանը ավելի հարստացնելու համար Պտղոմեոսը հազարավոր պապիրուսներ ձեռք բերեց Հնդկաստանից, Եվրոպայից, և աֆրիկյան շատ երկրներից:

Պտղոմեոսի մահից հետո վերջինիս գործը շարունակեցին նրա որդիները: Պտղոմեոս 2-րդը ընդարձակեց գրադարանը՝ ուղարկելով իր մարդկանց աշխարհով մեկ, որտեղից բերում էին նոր ձեռագրեր: Պտղոմեոս 3-րդը օրենք հրատարակեց, որտեղ ասվում էր, որ բոլոր այն նավերը, որոնք մտնում էին նավահանգիստ, պարտավոր էին հանձնել կամ վաճառել իրենց պատկանող գրքերը: Դրանք հանձնում էին գրադարանին փոխարենը նրանց տրվում էր դրանց կրկնօրինակը, որոնց վրա նշվում էր օրիգինալի առկայության մասին: Գրադարանի ֆոնդը նրա ամենածաղկուն ժամանակաշրջանում կազմում էր 700-800 հազ հատոր՝ տարբեր լեզուներով:

Ալեքսանդրիայի գրադարանը ոչ միայն գրադարան էր. այն մի ամբողջ ակադեմիայի գործառույթ է իրականացրել. այստեղ ապրել և աշխատել են գիտնականներ, որոնք զբաղվել են և՛ հետազոտություններով, և՛ դասավանդել են։ Տարբեր ժամանակաշրջանում գրադարան այցելել են շատ տաղանդավոր մարդիկ: Հենց այստեղ է Էվկիդոսը ստեղծել իր ճանաչված գործը երկրաչափության մասին, Արքիմեդը գտել թրթուրային փոխանցումը և պտուտակային գրամբարձիչը, Արիստոտելը ենթադրել, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը և այլն: Շատ գիտնականներ ձգտում էին այստեղ աշխատանք ստանալ՝ համատեղելու համար գիտական գործունեությունը ու գրադարանի աշխատանքը: Գրադարանի բազմաթիվ «աշխատակիցները» ուներին իրենց պարտականությունները: Նրանց մի մասը զբաղվում էր ձեռագրերի հաշվառմամբ, մյուսները դրանք բաշխում էին ըստ թեմաների, երրորդները կրկնօրինակում էին այն գրքերը, որոնք չէին վաճառվում, հաջորդները պահպանում էին դրանք ցեցերից և վնասատուներից:

Դժվար է ասել, թե երբ ու ինչի արդյունքում է վերջնականապես ոչնչացել գրադարանը: Այդ մասին վեճերն արդեն ձգվում են դարեր շարունակ։ Օրինակ, Պլուտարքոսը մեղադրում էր Հուլիոս Կեսարին, Էդվարդ Գիբբոնը՝ քրիստոնյաներին, Գրիգոր Բար-Հեբրեոսը՝ մուսուլմաններին, իսկ արդի Բրիտանական հանրագիտարանի հեղինակները ողջ մեղքը բարդել են Ավրելիանոսի վրա: Մի բան պարզ է՝ Ալեքսանդրիայի գրադարանի անկումը երկարատև գործընթաց է եղել։

Александрийская библиотека: античная сокровищница мудрости, уничтоженная по человеческой глупости

Մերօրյա Ալեքսանդրիայի գրադարանը կառուցվել է Ալեքսանդրիայի նշանավոր, հնագույն ավերված գրադարանի ենթադրյալ տեղում: Համալիրը ներառում է Եգիպտոսի պատմական և մշակութային ժառանգությանը նվիրված մի քանի թանգարաններ և կինոթատրոն: Գրադարանի հսկայական ընթերցասրահը կարող է տեղավորել ավելի քան 2000 մարդ: Գրադարանը նախատեսված է ութ միլիոն գրքի պահպանման համար: Գլխավոր ընթերցասրահն ունի 70.000 մ² մակերես՝ կասկադային 11 մակարդակներով: Համալիրը նաև ներառում է համաժողովների կենտրոն, մասնագիտացված գրադարաններ կույրերի, դեռահասների ու երեխաների համար, երեք թանգարան, չորս պատկերասրահ և ձեռագրերի վերականգնման լաբորատորիա: Համալիրն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ. այն նման է արևի սկավառակի: Գլխավոր ընթերցասրահը գտնվում է 32 մետրանոց ապակյա տանիքի տակ, որն ուղղված է ծովին արևային ժամացույցի պես և ունի մոտ 160 մ տրամագիծ: Պատերը պատված են Ասուանի գրանիտով, որի վրա փորագրված են մարդկության 120 տարբեր գրային համակարգեր:

Վատիկանի գրադարան

Եվրոպա 

Библиотека в Ватикане - фото, описание, загадки, мифы

Վատիկանի առաքելական գրադարանը, որն առավել հայտնի է Վատիկանի գրադարան կամ պարզապես Վատ անունով, Սուրբ Աթոռի գրադարանն է, որը պաշտոնապես հիմնադրված լինելով 1475 թվականին համարվում է աշխարհի ամենահին գրադարաններից մեկը և ամենահինը՝ Եվրոպայում: Այստեղ են պահպանվում պատմական տեքստերի ամենակարևոր հավաքածուները։ Գրադարանը հիմնադրել է Նիկողայոս V պապը, ակայն առաջին կարդինալ գրադարանավարը նշանակվել է Պողոս III պապի կողմից՝ մի դար անց՝ 1548 թվականին:

Վատիկանի գրադարանի ժամանակակից պատմության սկիզբը համարվում է 14-րդ դարի կեսը, երբ Նիկողայոս V պապի որոշմամբ լատիներեն, հունարեն և եբրայերեն ձեռագրերը, որոնց թիվը նրա գահակալության օրոք հասնում էր մոտավորապես 1200-ի, հասանելի դարձան գիտնականների ընթերցման ու ուսումնասիրման համար։ Նիկողայոս V-ի օրոք գրադարանը բաղկացած էր մի ընթերցասենյակից։ Վերջինիս նախագիծն իրականացվել է Սիքստուս IV պապի կողմից։ Նոր ինստիտուտը տեղակայվեց դեռևս Նիկողայոս V-ի օրոք վերանորոգված շինության առաջին հարկում։ Սիքստուս IV֊-ը ժամանակի լավագույն նկարիչներին հանձնարարեց նկարազարդել սենյակները։ 1587-1589 թվականներին, երբ այս տարածքն արդեն չափազանց փոքր դարձավ շարունակ աճող հավաքածուի համար, Սիքստուս V-ը որոշեց գրադարանի համար նոր շենք կառուցել, որի պատվերը տրվեց ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտատային։ Հենց այդ շենքում է մինչ օրս գործում գրադարանը։ 17-րդ դարում մասնավոր կամ իշխանական ամբողջական գրադարաններ սկսեցին ներառվել հավաքածուի մեջ։ Սրանցից շատերն առանձնացան բաց հավաքածուներից, որոնք հենց գրադարանում էին ձևավորվել, և դարձան ձեռագրերի և տպագիր գրքերի հատուկ, փակ հավաքածուներ։ 1689 թվականին հավաքածուն համալրվեց շվեդական թագուհի Քրիստի-նայի հավաքածուով: Թագուհին իր կյանքի վերջին տարիները անցկացրել Հռոմում և իր հավաքածուն կտակել Ալեքսանդր 8-րդ Պապին: Այդպես դարերի ընթացքում տարբեր պեղումների և նվիրա-տվությունների շնորհիվ գրադարանի ֆոնդերը գնալով հարստացան: Սակայն շուտով նախ ֆրանսիական, իսկ այնուհետև նապոլոնյան բանակները գրավեցին Հռոմը։ Գրադարանը զգալի կորուստներ կրեց։

Ներկայումս Վատիկանի գրադարանն ունի տարբեր ժամանակաշրջանների 75․000 ձեռագիր գիրք, 1.1 միլիոն տպագիր գիրք, այդ թվում՝ 8․500 հնատիպ գիրք։ Վատիկանի գրադարանը պատմության, օրենքի, փիլիսոփայության, գիտության և աստվածաբանության բնագավառներում հետազոտական գրադարան է։  2007-2010 թթ․ գրադարանն իրականացրել է 9 միլիոն եվրո արժողությամբ վերանորոգման աշխատանքներ՝ անհրաժեշտ սարքավորումները նորացնելու համար։ 2014 թվականի մարտին գրադարանը սկսել է ձեռագրերի հավաքածուն թվայնացնելու նախագիծ, որի շնորհիվ այդ ձեռագրերը հասանելի կդառնան առցանց տարբերակով։ Մերօրյա գրադարանում գործում է  նաև Գրադարանային գիտության Վատիկանի դպրոցը։

Պալաֆոքսիանա գրադարան

Ամերիկա

Библиотека Палафоксиана - Пуэбла, Мексика | Sygic Travel

Պալաֆոքսիանա գրադարանը գտնվում է  Մեքսիկայի Պուեբլա քաղաքում։ Այն հիմնադրվել է 1646 թվականին և համարվում է Մեքսիկայի առաջին հանրային գրադարանը, երբեմն էլ՝ առաջին գրադարանը Ամերիկա աշխարհամասում: Գրադարանի հավաքածուն ընդգրկում է 15-20-րդ դարերի ավելի քան 45.000 գիրք և ձեռագիր։ Պալաֆոքսիանա գրադարանը հիմնադրվել է Պուեբլայի եպիսկոպոս Խուան դե Պալաֆոքս ի Մենդոսայի կողմից, որի անունն էլ կրում է։ Պալաֆոքսը գրերի սիրահար էր, ինչը ակնհայտ է դառնում վերջինիս ասույթներից մեկի շնորհիվ. «Նա, ով հաջողության հասնում է առանց գրքերի, անհուն մթության մեջ է, լեռան վրա է` առանց ընկերակցության, քայլում է արահետով` առանց ձեռնափայտ, խավարի մեջ է` առանց ուղեկցորդի»։

Այսպիսով, 1646 թվականի սեպտեմբերի 6-ին գրքասեր Պալաֆոքս ի Մենդոսան իր անձնական 5,000 իրերը նվիրաբերում է Սան Խուան քոլեջին, որը ինքն էր հիմնադրել՝ պայմանով, որ այն պիտի ծառայի հանրությանը։ Մեկ դար անց Ֆրանցիսկո Ֆաբին ի Ֆուերոն հրամայում է կառուցել գրադարանի ներկայիս տարածքը։ Նա նվիրաբերում է նաև իր հավաքածուն, որն էլ համալրվում է Մանուել Ֆերնանդես դե Սանտա Կրուսի և  Ֆրանցիսկո Պաբլո Վասկեսի հավաքածուներով: Ավելի ուշ այստեղ են բերվում նաև ճիզվիտների միաբանության ճնշման ժամանակ առգրավված գրքերը: Գրադարանի ֆոնդը սկսում է հարստանալ: 1773 թվականին գրադարանն արդեն գործում էր և ուներ 43 մետր երկարությամբ կամարակապ սրահ։ Կառուցվեց գրադարակների երկու մակարդակ, արդեն 19-րդ դարի վերջում, հավաքածուն այնքան ընդլայնվեց, որ գրադարակների երրորդ մակարդակի անհրաժեշտություն եղավ։ 1999 թվականին՝ երկու երկրաշարժերի արդյունքում, գրադարանի շենքը և գրադարակները վնասվեցին, վերականգնամ աշխատանքները ձեռնարկվեցին  2001 թվականին: