Տարկովսկի Լուսանկարիչը - VNews

Տարկովսկի Լուսանկարիչը

tarkovsky rian 00007542 b - Տարկովսկի Լուսանկարիչը

Շատերին են ծանոթ Տարկովսկու կինեմոտոգրաֆիական գլուխգործոցները՝ «Սոլյարիսը», «Ստալկերը», «Հայելին»: Բայց քչերը գիտեն Տարկովսկի-լուսանկարչին:

«Մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքները շրջապատող աշխարհի նկատմամբ կա՛մ բանաստեղծության, կա՛մ պատկերի միջոցով»,- ասել է Տարկովսկին 1983-ին Le Monde-ին տված հարցազրույցում:

«Զոհաբերություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ էր, երբ Տարկովսկին տավեց լուսանկարչությամբ: Նկարահանումներին զուգահեռ նա որսում էր կադրերը, որոնք միայն պահը ֆիքսող դրվագներ չէին, այլ պատկերներ՝ հատուկ իր բանաստեղծական ոճին: Հետագայում այդ լուսանկարների մի մասը վերածվեց «Instant Light: Tarkovsky Polaroids» կոչվող ֆոտոգրքի, որի մեջ ներառված են թվով 60 պոլորոիդներ՝ արված Ռուսաստանում և Իտալիայում 1979-ից մինչև 1984 թվականները:

Գրքում պոլորոիդների չափը ներկայացված է ճիշտ այնպես, ինչպես եղել է հենց բնօրինակինը:

Tarkovsky Polaroid Book Spread Constellation Cafe 550x366 1 - Տարկովսկի Լուսանկարիչը

Տարկովսկին ժամանակի արագ ընթացքի մասին հաճախ էր մտածում և լուսանկարչությունը միգուցե միջոց էր դադարեցնել այն, թեկուզ հենց միայն պոլորոիդային պատկերների միջոցով: 

Մի անգամ նա ասել է. «Ռեժիսորի խնդիրն է վերստեղծել կյանքը, կյանքի շարժումը, հակասությունները, դինամիկան և հակամարտությունները։ Նրա պարտականությունն է բացահայտել ճշմարտության ամեն մի կաթիլ, որը նա տեսել է…»: Եվ պոլորոիդների գիրքը թերթելիս՝ մենք տեսնում ենք, որ լուսանկարներում հեղինակի անձնական աշխարհի պատկերներն են՝ երեխաները, շունը, իր պարտեզը, իր «աչքերի» Ռուսաստանն ու Իտալիան, պատուհանից նայող կինը, ննջարանը, լույս ու ստվերի խաղը, այն ամենն, ինչ Տարկովսկին ուզում էր ժամանակի մեջ ֆիքսել: 

«Instant Light: Tarkovsky Polaroids» գրքի նախաբանը գրել է Տարկովսկու մտերիմ ընկեր Տոնինո Գուերան, որը նաև վերհիշում է, թե ինչպես է Անդրեյը լուսանկարում իր՝ Տոնիոյի հարսանյաց հանդեսը:

Ընկերոջ հուշերում Տարկովսկին պատկերվում է որպես ժամանակի թռիչքը կանգնեցնել երազող մի արվեստագետ: 

16 - Տարկովսկի ԼուսանկարիչըMAY12 Polaroids - Տարկովսկի Լուսանկարիչը

http com.ft .imagepublish.prod .s3.amazonaws - Տարկովսկի Լուսանկարիչը

650 1200 - Տարկովսկի Լուսանկարիչը

upl5864311b8e62c - Տարկովսկի Լուսանկարիչը

60be7ce4a3d48056f83a2c2d9b2e0d93 - Տարկովսկի Լուսանկարիչը

 

1 9 - Տարկովսկի Լուսանկարիչը

 


Սովետական ճարտարապետության խորհրդանիշները

Magnum Photos-ի լավագույն լուսանկարներից մի քանիսը

Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

19-րդ դարի Փարիզը Նադարի 7 լուսանկարներում

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

Lուսանկարչական մրցույթ` Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

Պատմության առաջին լուսանկարները…

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…