«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի կամերային կազմը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը կներկայանան մեկ բեմում - VNews

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի կամերային կազմը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը կներկայանան մեկ բեմում

1044455 - «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի կամերային կազմը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը կներկայանան մեկ բեմում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով առավել մտերմիկ և ջերմ մթնոլորտում վայելել Անտոնիո Վիվալդիի անզուգական ստեղծագործությունները: Կամերային երաժշտության երեկոն տեղի կունենա մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգին մասնակցելու են ջութակահար Անուշ Նիկողոսյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանն ու Անդրեյ Շամիդանովը, կոնտրաբաս է նվագելու Կարեն Խաչատրյանը, կլավեսին՝ Արթուր Ավանեսովը: