Տերյանի երեք կանայք... - VNews

Տերյանի երեք կանայք…

big i580569187 1 - Տերյանի երեք կանայք...

Անթառամ Միսկարյանը, Սուսաննա Պախալովա, Անահիտ Նահիջանյան. երեք անհամեմատելի տարբեր կանայք Տերյանի կյանքում: Հենց նրանց մասին էլ կպատմենք ստորև:

Անթառամ Միսկարյան

6578b38421c5d3ace294ae0c58a0cc12 - Հայ գրողների սիրո պատմությունները

Տերյանի առաջին սերն էր Անթառամ Մինասյանը: Նրանք հանդիպեցին Մոսկվայում, 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր աղջկան, որի հյուսքերը նրա դեմքին էին դիպչում՝ տրամվայի ամեն մի ցնցման հետ: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի». վկայում էր տոմսավաճառի ձայնը: Տերյանը և Անթառամը մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է… Տերյանն ու Անթառամը սիրեցին իրար՝ առաջին հայացքից, սակայն մոսկովյան սիրավեպի այլ ընթացք ունեցավ, քնաի որ Անթառամն այդտեղ էր՝ մի քանի օրով:

Անթառամն այս մասին գրել է․
«1908թ աշնանը, երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա, մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը: Այն րոպեին, երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը: Չգիտեմ, նա հասցրե՞լ էր մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց. «Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել»: Կոլյան, թե՝ «Ի​՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»: Ես առաջ անցա, իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում: Երբ տրամվայից իջանք, Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում, քանի որ գնում էինք հայկական եկեղեցի: Պարզվեց, որ Վահանն էլ էր գնում եկեղեցի: Օրը կիրակի էր: Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ կար: Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում, ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»:
Իսկ Տերյանն արտահայտել իր նեղսրտությունը. 
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»…
Այդուհետ, նրանց սիրավեպն իր շարունակությունը գտավ նամակագրություններում, որոնցում Տերյանը Անթառամին դիմում էր բացառապես «Անտյա», «Անտենկա» փաղաքշական բառերով: գրողն իր օգնությունն էր առաջարկում աղջկան ու դա փոխադարձ էր: Անթառամն իր հերթին Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անել. «Վահանն ինձ կանչում էր Պետրոգրադ: Եվ ահա 1916 թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի «Չարի ծաղիկները» գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:
Ամիսներ անց, այս անավարտ սիրավեպի ֆոնին, Տերյանի կյանքում նոր անուն է հայտնվում. ինչպես ցույց տվեց ժամանակը՝ անուն, որը ճակատագրական է դառնում գրողի համար: 

Սուսաննա Պախալովա

Возможно, это изображение (2 человека)

Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ: Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: 1911 թվականի փետրվարին Սուսաննան վստահեցնում է Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չի մնում, քան ամուսնանալ վերջինիս հետ:
Այդուհանդերձ, տերյանը չի դադարում գրել Անթառամին. 
«Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
Անթառամը պատասխանում է նույն ոճով. 
«Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս նամակներից հետո նրանց հեռակա կապը չի ընդհատվում, հակառակը, նամակագրությունը դառնում է ավելի զգացական, սիրային ու կրքոտ: Այս ամենի մասին քաջատեղյակ էր նաև տերյանի Սուսաննան. խորամանկ ու խելացի կինը չի խոչընդոտում նրանց հեռակա կապին, անգամ հաճախ Տերյանի՝ Անթառամին ուղղված նամակներում իր կողմից բարևներ է ավելացնում: Շուտով՝ ամուսնությունից 5 տարի անց ծնվում է տերյանի և Անթառամի զավակը, որին վիճակված չէր երկար ապրել. նա մահանում է 1916 թվակլանին՝ 5 տարեկան հասակում. սա չափազանց ծանր հարված է դառնում Սուսաննայի համար և նրա մոտ էլ թոքախտ են հայտնաբերում. թվում էր, թե նրա մոտ այլևս ինտրիգների ուժ չէր մանցել:
Երկու տարի անց՝ 1918 թվականին տիկին Պախլովան երկրորդ երեխային ունեցավ և շատ շուտով՝ Տերյանին մենակ թողնելով, մեկնեց Ստավրոպոլ: Որոշակի քաղաքական իրավիճակից ելնելով` Տերյանը չէր կարող գնալ նրա ետևից, փոխարենը բազմիցս առաջարկում էր կնոջը Մոսկվա գալ ու մերժում ստանում…

Անահիտ Շահիջանյան

Нет описания фото.

Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան.

«Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:

Սակայն, Անահիտն, իհարկե, չի հետևում մոր խորհրդին. ամուսնանում ու ամբողջովին նվիրվում է ամուսնուն: Տերյանի ինքնազգացողությունը գնալով վատթարանում է:

1919 թվականի դեկտեմբերին Անահիտը իր օրագրում գրում է. «Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ…»: Նույն թվականի դեկտեմբերի քսանյոթին ապրելով Սուպոևո գյուղում, Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է». Անթառամի գրառումը մարգարեական է դառնում…

«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի».- ասում է Տերյանն ու երկու ժամից ավանդում հոգին:

Իսկ կանայք…

Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920 թվականի ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհաննես  Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով: Որոշ ժամանակ անց նա ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

Անթառամ Միսկարյանը բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտումբ ու մահացավ 1969 թվականին միայնության մեջ:

Իսկ Սուսաննան… Սուսաննան հայտնվեց միայն Տերյանի մահից հետ, վերջինիս փառքի դափնիներից օգտվելու համար: Որոշ ժամանակ անց Սուսաննա Պախալովան ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Իսկ Մյասնիկյանի մահից հետո ջերմ կապեր հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 1938 թվականին:


5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Ամեն ինչ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի 136 ամյակը

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների