Տիգրան Մանսուրյանը և Չարենցի ռոյալը համերգը (լուսանկարներ) - VNews

Տիգրան Մանսուրյանը և Չարենցի ռոյալը համերգը (լուսանկարներ)

Տիգրան Մանսուրյան
Նոյեմբերի 2-ին Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Տիգրան Մանսուրյանը և Չարենցի ռոյալը» համերգը:
Այն կազմակերպվել էր բարեգործական նպատակներով. հասույթի մի մասն ուղղվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, մյուս մասը՝ ռոյալի վերանորոգման աշխատանքներին՝ մասնակի կամ ամբողջական (ինչի կարիքը ռոյալն իրոք ունի): 
«Նման համերգ կազմակերպելու գաղափարը թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանինն է եղել: Նա առաջարկել է Տիգրան Մանսուրյանին: Մաեստրոն էլ մեծ սիրով ու պատրաստակամությամբ համաձայնել է, որովհետև թանգարանի և Գոհար Չարենցի՝ բանաստեղծի թոռնուհու մտերիմ ու հին բարեկամն է և Չարենցի մեծ սիրահար», – մեզ պատմեց թանգարանի գիտաշխատող Թագուհի Ղազարյանը:
Թագուհի Ղազարյան
Չարենցը երաժշտական կրթություն չի ունեցել, բայց, ասում են, միշտ երազել է, որ դուստրերը դաշնամուր նվագել իմանան: Հենց այդ նպատակով էլ նա գնել է այս ռոյալը, որը, ցավոք, իր նպատակին չի հասցրել ծառայել: Պատմում են նաև, որ Ակսել Բակունցն է Չարենցին հյուր եղած ժամանակ նվագել այս ռոյալով: 
Չարենցի ձերբակալությունից ու իրերը բռնագրավելուց հետո դաշնամուրը տեղափոխում են Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց՝ մինչև 1975 թվականի որոշմամբ 1984 թվականին ռոյալը նորից տեղափոխում են Չարենցի տուն-թանգարան:
«Չարենցն ու Իսահայկանն այն քիչ թվով պոետներից են, որոնք ապրել են Երևանում, քայլել են Երևանի փողոցներում, այս փողոցներում, որոնցով մենք ենք քայլում: Նրանք ապրել են քաղաքում, նրանց ապրած տներն այժմ թանգարաններ են: Եվ դա հիրավի մեծ հարստություն է մեզ համար», – իր խոսքում նշեց Մաեստրոն:
«Ես Չարենցի հետ կապվել եմ 1954 թվականից և այդ ժամանակներից նա միշտ ինձ հետ է իր մեծությամբ, իր պոեզիայով, իր ներշնչանքով», – խոստովանեց Տիգրան Մանսուրյանը:
Երեկոյի ընթացքում հնչեցին Մանսուրյանի ստեղծագործությունները՝ գրված Չարենցի, Իսահակյանի, Քուչակի հայրենների ներշնչմամբ ու բառերով: Համերգին նվագում էին Յանա Դարյանը՝ ալտ, Լուսինե Հակոբյանը՝ դաշնամուր, երգում էին Հենրիետա Հարությունյանը՝ սոպրանո, Քրիստինե Սահակյաը՝ մեցո սոպրանո, «Սանկտուս» վոկալ անսամբլը:
Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի
       


Չարենցի մութ կողմերը…

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

Բակունցի մասին. Ռուբեն Զարյանի «Հուշապատում»-ից

Չարենցն ու Իզաբելլան, և նրանց դուստրը՝ Արփենիկ Չարենցը

Մարիամ Ասլամազյանի հուշագրությունները Բակունցի մասին…

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները…

Ակսել Բակունցն ասել է․․․

10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

Չարենց…

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

10 փաստ Մանսուրյանի մասին, որ գուցե չգիտեք

Մանսուրյանը Կոմիտասի մասին

Իզաբելա Չարենցի հուշերը [Չարենցի կինն ու երեխաների մայրը]

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը