Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man - VNews

Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

042 - Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

Ի՞նչ է Burning Man-ը. երաժշտական կամ արտ-փառատո՞ն, քոսփլե՞յ, ռե՞յվ. կազմակերպիչները մերժում են բոլոր սահմանումներն ու նախընտրում Burning Man-ն անվանել «իրադարձություն». ամենամյա մեծ իրադարձություն՝  Բլեք Րոք անապատում:

Burning Man-ի մասին ունեցած պատկերացումներով՝ մարդիկ բաժանվում են երկու տեսակի. նրանք, ովքեր անկեղծորեն չեն հասկանում, թե ինչպես կարելի է հասնել անապատ, որը գտնվում է մոտակա ցիվիլիզացիայից  300 կիլոմետր հեռավորության վրա, քնել ու արթնանալ՝ փոշու ու ավազահատիկներ ընկերակցությամբ, թաքնվել ավազային փոթորիկներից ու եղանակի կտրուկ տատանումներից: Եվ նրանք, ում մենք կանվանենք «երազողներ»: Նրանք պատրաստ են անցնել հարյուր հազարավոր կիլոմետրեր, որպեսզի ժամանակավոր բնակություն հաստատեն մի քաղաքում, որը գոյություն ունի ընդամենը 8 օր՝ ամեն տարի… և որտեղ յուրաքանչյուրը ազատ է՝  իրականացնելու իր ամենախելահեղ ստեղծագործական գաղափարը՝ վստահ լինելով, որ ի պատասխան դրան միայն հետաքրքրասիրության կհանդիպի. ոչ մի քննադատություն, ոչ մի դատապարտում:

Celebrities at Burning Man - Verdict

Burning Man

Ամեն ինչ սկսվեց 1986 թվականին: Ընկերների մի խումբ ամառային արևադարձի օրը նշում էին Սան Ֆրանցիսկոյի ծովափին՝ այրելով փայտե մարդու խրտվիլակը: Հավաքույթն ընկերներին դուր եկավ, իսկ հավաքույթի մասին մասնակիցների պատմությունները՝ շատ ուրիշներին: Այդպիսով, երիտասարդները որոշեցին կրկնել «խնջույքը» հաջորդ տարի, հետո նաև երկու տարի անց, հետո՝ երեք… ու այդպես շարունակ: Հետաքրքրվողների քանակը գնալով աճում էր, աճում էր նաև մասնակիցների քանակը: Շատ էր աճում: Արդեն 1990 թվականին, երբ «իրադարձությունը»  800 մասնակից ուներ, անվտանգության նկատառումներից ելնելով ՝ ոստիկանությունը արգելեց լողափին խրտվիլակ այրել: Այդուհետ, «բըրներները» միավորվեցին Cacophony Society-ի հետ և Burning Man-ը ծրագրեցին անցկացնել ամեն տարի՝ ամռան վերջին հանգստյան օրր   ու լողափից տեղափոխեցին այն Նևադայի Բլեք Րոք անապատ: Այս անապատը մի մասն է՝ չորացված Լաոնտան նախապատմական լճի. այն կատարելապես հարթ է՝ առանց մի ավազաթմբի, սակայն այնտեղ փոշոտ է: Շատ փոշոտ:

Հենց այս անապատում էր, որ Burning Man-ը լողափնյա խնջույքից վերածվեց քաղաքի, ուր մարդիկ գալիս են՝ հույզերի ու ոգեշնչման ետևից: Burning Man-ն ընդունում է յուրաքանչյուրին. անկախ արվեստագետներին ու երաժիշտներին, հիպիներին ու ֆրիկներին, գյուտարարներին, ռոմանտիկներին ու երազողներին: 

Այստեղ հարկ է նշել, թե ովքեր են «բըրներները». մարդիկ, որոնք մասնակցում են Burning Man-ին, իսկ նրան, ով մասնակցում է այս «իրադարձությանը» առաջին անգամ կոչում են Virgin Burner, այսինքն՝ կույս բըրներ: 

Paris Hilton, Cara Delevingne and friends at this year's Burning Man. | Путешествия

Burning Man, Փերիս Հիլթոն, Կարա Դելևին և այլք,

Burning Man-ի ընթացքում Բլեք Րոքում են եղել Գուգլի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրին, ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզուսը, Իլոն Մասկը: Թեև, բացի Սիլիկոնյան հովտի մեծերից, այստեղ կարելի է տեսնել ամենատարբեր մարդկանց՝ Հոլիվուդյան աստեղրից մինչև հեջ-ֆոնդերի մենեջերների՝ Լոնդոնից ու Ալյասկացի կետորսների: Burning Man-ը նաև իր արտացոումն է գտել մշակույթում. Սիմփսոնների 26-րդ սեզոնի 7-րդ սերիայի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում հենց Burning Man-ում: Եվ Սիմփսոններն այս հարցում միակը չեն. Malcolm in the Middle սերիալի էպիզոդներից մեկը, նույնպես, նվիրված էր այս «իրադարձությանը». դե իսկ The Girl from the Song ֆիլմում, իմպուլսիվ աղջկա սիրուն արժանանալու համար, մի երիտասարդ երաժիշտ ուղևորվում է դեպի Burning Man: Այստեղ են նաև ծավալվում Չակ Պալանիկի պատմվածքներից մեկի գործողությունները, և որպես վերջաբան, Watch Dogs 2 համակարգչային խաղում միսիաներից մեկի գործողությունները տեղի են ունենում հորինված «Swelter Skelter» փառատոնին, որը Burning Man-ի ճիշտ կրկնօրինակն է:

Բլեք Րոք Սիթի

Вид сверху на фестиваль Burning man

Burning Man, Բլեք Րոք անապատ

Black Rock City-ն քաղաք է անապատում` բնակելի «փողոցներով »և ենթակառուցվածքներով, որի շուրջ կառուցվում են արտ-օբյեկտներ, բեմեր ու զվարճանքի գոտիներ: Մասնակիցնների վրաններն ու մեքենաները տեղակայվում են հատուկ ճամբարային գոտում, որը կիսաշրջանի ձև ունի, իսկ կենտրոնում փառատոնի խորհրդանիշն է՝ «Այրվող մարդը»: 90-ականների կեսերից ի վեր, երբ Burning Man-ի մասնակիցների թիվը սկսեց գերազանցել մի քանի հազարը, Բլեք Րոք Սիթին բազմաշերտ պայտի տեսք ստացավ, որի մեջտեղում տեղակայված է քաղաքի կենտրոնական հրապարակի պես մի բան, որտեղ էլ պտտվում են ամենատարօրինակ դիզայնի ու չափսերի մեքենաներ. դրանք տարատեսակ դիսկոտեկներ են. մասնակցիր՝ որին սիրտդ ուզի:

Burning-Man-2015-Carnival-Of-Mirrors-Black-Rock-City-Nevada-United-States-Of-America Archives - Duncan.co

Burning Man, Art Car

Որտե՞ղ են ապրում Burning Man-ի մասնակիցները. այս հարցին ընդամենը երկու պատասխան կա. կա՛մ քեմփինգ-մեքենա, որն էլ հասցնում է բըրներներին անապատ, կամ էլ վրան: Երկու դեպքում էլ հարկավոր է նախապես հասկանալ, թե որտեղ եք կայանելու ձեր՝ առաջիկա 8 օրվա տունը: Որքան մոտիկ լինի այն կենտրոնին, այնքան ավելի բարդ կլինի մի քանի ժամով աչք կպցնելը. հիշեք՝ Բլեք Րոք անապատում խնջույքները չեն դադարում, դրանք ուղղակի հաջորդում են իրար: Քաղաքի կենտրոնում հանգրվանելն, իհարկե, հանգիստ չի երաշխավորում, փոխարենը՝ խոստանում է, որ դուք քիչ թե շատ ավելի պաշտպանված կլինեք քամուց: Դե իսկ, եթե կանգ առնեք ծայրամասային հատվածում, ապա քնելու ու ուժերը վերականգնելու ժամանակ կունենաք, և ուզած պահին կարող եք հասնել մոտակա խնջույքին՝ առավելագույնը կես ժամ քայլելով:

683a5773d9b41f8c14a0bc4c0d85e996 - Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

Burning Man-ի առանձնահատկությունները

Այստեղ անհնար է հանդիսատես լինել. ամեն մեկն, ով ոտք է դնում Բլեք Րոք, ակամայից, դառնում է բըրներ, այսինքն՝ մասնակից: Յուրաքանչյուր բըրների պարտականությունն էլ ակտիվ ինքնաարտահայտումն է ու պատրաստակամությունը՝ օգնելու մյուսի ինքնաարտահայտմանը: Այստեղ խրախուսվում են ինստալյացիաները, ներկայացումները՝ որքան աբսուրդային, այնքան լավ ու, առհասարակ, ցանկացած զվարճանք, բայց, անպայման՝ անսովոր զվարճանք: «Իրադարձության» կազմակերպիչները, բացարձակապես, ոչինչ չեն անում՝ մասնակիցների կենցաղավարությունը կազմակերպելու ու որոշակի հարմարավետություն ստեղծելու համար. դա Burning man-ի կարևոր սկզբունքներից մեկն է: Ընդ որում, Բլեք Րոքը լքելիս, բըրները պարտավոր է իր հետ վերցնել բոլոր թափոնները: Մի բացառություն, այնուամենայնիվ, կա. կազմակերպիչները չեն զլանում զուգարաններ տեղադրել ու, նույնիսկ, կատակում են. «դուք չեք կարող դեն նետել այստեղ այն, ինչը ձեր մեջ չի եղել»:

41 fotos que muestran por qué 'Burning Man' se ha convertido en el festival más alucinante del planeta

Burning Man-ի 10 պատվիրանները

Ռադիկալ ներգրավվածություն. ինչպես նշեցինք, Burning Man-ը չի խրախուսում դիտորդ-մասնակիցներին. բոլորը պետք է մասնակցեն փառատոնի ստեղծմանն ու կայացմանը:

Նվիրում. Բլեք Րոք Սիթի մուտք գործելու պահից ի վեր պետք է մոռանալ փողի մասին. այն այստեղ արժեք չունի: Այստեղ դիջեյները չեն նվագում՝ գումարի դիմաց, քանդակագործներն ու նկարիչներն էլ չեն վաճառում իրենց ստեղծագործությունները: Այստեղ ոչինչ չի կարելի գնել. միայն նվիրել ու նվեր ստանալ:

Դեկոմոդիֆիկացիա. այս բարդընթեռնելի բառն օգտագործվում է, թերևս, միայն տնտեսագիտական գրականության մեջ ու, դե իհարկե, Burning Man-ի շրջանակներում: Այս սկզբունքի հիմքը կապիտալիզմից ազատվելու ու արվեստը բացարձակ արժեք դարձնելու մղումն է:

Ռադիկալ ինքնաբավություն. ինքնաբավությունն, առաջին հերթին, պատասխանատվություն է ենթադրում, իսկ Burning Man-ում այն, հաստատ, պետք կգա: Այստեղ դու այնպիսին ես, ինչպիսին, որ ուզում ես լինել՝ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինելու համար:

Ռադիկալ ինքնադրսևորում. արեք այն ամենն, ինչ ուզում եք. միայն թե՝ առանց ուրիշների մոտ լարվածություն առաջացնելու: Թեև, այստեղ չափազանց բարդ է որևէ մեկին զարմացնել կամ անհարմարություն պատճառել:

Հանրային ջանքեր. այստեղ գնահատվում է ստեղծագործական համագործակցությունն ու փոխգործակցությունը:

Պատասխանատվություն. չեք հավատա, բայց այդ տասնյակ հազարների գործունեությունը ոչ ոք չի կարգավորում՝ ո՛չ անվտանգության աշխատակիցները, ո՛չ ոստիկանությունը: «Իրադարձության» ամբողջ ընթացքը վերահսկում են հենց իրենք՝ բըրներները: Իսկ դա շատ մեծ պատասխանատվություն է:

Հետքեր մի թողեք. թվում է՝ այյքան հյուրերից հետո Բլեք Րոք անապատը տեղը-տեղին աղտոտվում է, սակայն Burning Man-ը տարբերվում է նաև նրանով, որ բըրներները հավաքում են իրենց հետևից՝ այրելով ինստալյացիաներն ու արվեստի այլ գործերը. Burning Man-ի ավարտից հետո անապատում ոչինչ չի մնում. կար քաղաք, չկա քաղաք:

This $265,000 Burning Man sculpture burned to ashes – Public Delivery

Մասնակցություն. շատ կարևոր է հասկանալ, որ Burning Man-ը գալ-նայելու մասին չէ: Նայել կարելի է հեռուստացույց, ներկայացում, ֆիլմ: Այստեղ յուրաքանչյուրը երգի իր կուպլետն ունի:

Հենց այստեղ և հենց հիմա. այս ամենը ներկայի մասին է:

Burning Man-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «…հաղթահարել պատնեշները՝ մարդկանց միջև, վերագտնել ինքդ քեզ ու հասկանալ մարդկային մտքից այն կողմ գտնվողը՝ բնությունը». ահա, թե ինչի մասին է այս ամենը:

 

 

 

 

 

 

 


Աշխարհի լավագույն փառատոնները

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի