-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայոց պատմության զարհուրելի էջերից մեկը կապված է 1880-ականների հետ, երբ քրդերը՝ թուրք կառավարության համաձայնությամբ, թալանի էին ենթարկում հայկական բնակավայրերը: Խոսքը ոչ միայն հայերի ունեցվածքի մասի է… քուրդ աշիրեթապետերը առևանգվում էին դեռատի հայ աղջիկներին, հարսներին. այս ամենն անպատժելիության մթոնոլորտ էր ստեղծում, ինչն էլ բացառում էր բողոքների, դատ ու դատաստանի հնարավորությունը:
Այսպիսի միջավայրում էր ապրում տասնչորսամյա Գյուլիզարը: Աղջիկը որբ էր մնացել դեռևս վեց ամսականում ու իր երեխայությամբ, աշխուժությամբ ու գեղեցկությամբ դարձել էր ընտանիքի զարդը: Մտերիմները նրան քնքշորեն դիմում էին «Գուլո»… և ահա, Գուլոյի տասնչորսամյակը բոլորելուն պես, աղջիկը մասնակցում է համագյուղացու հարսանիքին, այն ճակատագրական է դառնում Գյուլիզարի համար. նրան նկատում է Մուսա բեկը, որն, իր չարագործություններով հայտնի, քուրդ ավազակապետ էր:
Մուսա բեկը Գյուլիզարին ստիպողաբար ամուսնացնում է իր կրտսեր եղբոր` Ջեզահիրի հետ: Աղջկան անվանափոխում են ու կոչում Ֆաթմա: Նրա հայկական ինքնությունը իսպառ ջնջելու նպատակով՝ Գուլոյին արգելում են խոսել հայերեն, իսկ թաքուն աղոթքների համար աղջիկը խիստ պատժվում է: Փոխարենը, Գյուլիզարին ստիպում են նամազ անել… Գյուլիզարի առևանգումը չի հաջողվում գաղտնի պահել, այդ լուրը սկսում է մեծ տարածում գտնել ու հասնում է Կ. Պոլիս: Մուշի առաջնորդարանը տեղեկագիր է ուղարկում Կ. Պոլիս և պահանջում վերադարձնել աղջկան: Բիթլիսի դատարանում գաղտնի դատ է հրավիրվում՝ միայն քրդերի ու թուրքերի մասնակցությամբ:
Դատարանն արդար որոշում է կայացնում է ու Գուլոյին վերադարձնում են իր ընտանիք: Այդ օրը գյուղում իսկական տոնախմբություն էր. Գյուլիզարին դիմավորում են ոչ միայն ընտանիքն ու համագյուղացիները, այլ նաև Բիթլիսի Հայոց առաջնորդը` քաղաքի հայ անվանի մարդկանց հետ: Ճիշտ ժամանակն էր, որպեսզի աղջկը վերադառնա նաև իր ինքնությանը. Գյուլիզարը մկրտվում է ու ստանում Հռիթսիմե կույսի անունը:
Գյուլիզարը տեղափոխվում է Կ. Պոլիս, որտեղ տեղի էր ունենալու Մուսա բեկի դեմ դատավարությnւնը: Դատավարությnւնը սկսված էր. մասնակցում էին նաև եվրոպական ներկայացուցիչներ, սակայն դա չխանգարեց տեղի դատարանին անարդար որոշում կայացնել ու ազատ արձակել Մուսա բեկին: Հայկական կողմը չի շտապում հանձնվել. բողոքարկում է դատարանի որոշումն ու վերաքննություն պահանջում: Արդյունքում դատավորը որոշում է կայացնում Մուսա բեկին աքսորել Մեքքա:
Դատավարությունն ավարտվում է, Գուլոն վերադառնում է հայրենի գյուղ ու ամուսնանում քահանա Կարապետի որդի Գեղամի հետ: Նրանք տեղափոխվում են Տիգրանակերտ՝ առանց քրդական սպառնալիքների ապրելու համար ու ունենում են մեկ դուստր, որին անվանում են Հայկանուշ: Սակայն, 1895 թվականին վրա են հասնում Տիգրանակերտի կոտորածներն ու խաթարում ընտանեկան երջանկությունը: Թեև նրանք ողջ են մնում, սակայն այդ օրերին վաղաժամ ծնվում է նրանց որդին ու մահանnւմ է ծնվելուց մի քանի օր անց: Գուլոն, ամուսնու և դստեր հետ, Տիգրանակերտից տեղափոխվում է Այնթապ, հետո` Ուրֆա: Չորս տարի անց վերադառնում է Մուշ և ունենում ևս երկու երեխա` Արամ և Արմենուհի անուններով:
1908 թվականին Գուլոյի ամուսինն ընտրվում է Օսմանյան խորհրդարանի երեսփոխան և մեկնում Կ.Պոլիս: Գյուլիզարն ի վերջո հաստատվում է Մուշում: Հետագայում նրա ընտանիքի մնացած անդամները զոհ են գնում 1915 թվականի Հայոց ցեղասպանnւթյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո