Քեյթ Ուինսլեթը քիչ էր մնում մահանար «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանման հրապարակում - VNews

Քեյթ Ուինսլեթը քիչ էր մնում մահանար «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանման հրապարակում

ասդֆգ 1 - Քեյթ Ուինսլեթը քիչ էր մնում մահանար «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանման հրապարակում

«Տիտանիկի» աստղը նոր հարցազրույց է տվել Observer Magazine-ին, որում մանրամասներ է պատմել «Ավատար 2»-ի նկարահանումների մասին։

Ջրի տակ լինելը 45-ամյա դերասանուհին մեկնաբանել է այսպես.

«Դա պարզապես հիանալի է: Ձեր միտքը փակվում է: Դուք ոչնչի մասին չեք մտածում, պարզապես նայում եք ձեր դիմաց եղած պղպջակներին… Մակերեսին վերադառնալիս իմ առաջին բառերն էին. «Ես մեռա՞ծ եմ»: Այո, ես կարծում էի, որ մահացել եմ ջրի տակ 7 րոպե անց»:

122509927 361034568561095 7516018119364314490 n 640x427 - Քեյթ Ուինսլեթը քիչ էր մնում մահանար «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանման հրապարակում

Նշենք, որ Քեյթը նույնիսկ ազատ ջրացանկի դասընթաց է անցել հատուկ Ջեյմս Քեմերոնի բլոկբաստերում Ռոնալ դերի համար: Դրանում դերասանուհուն օգնել է ամուսինը՝ Նեդ Ռոքնրոլը:

«Հիանալի էր, ես շատ հպարտ էի ինքս ինձով և երևի այլևս երբեք չեմ կարողանա նույնն անել: ԵՍ կարողացա դրան հասնեպ չորս շաբաթ տևած բավականին ուժեղ մարզումից հետո: Բայց ինձ դուր էր գալիս, – ասել է դերասանուհին: Հիշեցնենք, որ 2009 թ.-ի «Ավատար» ֆիլմի երկար սպասված շարունակությունը նախապատրաստվում էր գրեթե 11 տարի: Շարունակության պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին: