fbpx

«Քյուրքչյան» հրատարակչություն

Լավ գիրքը հարստություն է, իսկ ճաշակով կազմված գիրքը՝ մի ամբողջ տրամադրություն…

«Քյուրքչյան» հրատարակչությունն արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է հայկական զարդարվեստի տարածմամբ: Արմեն Քյուրքչանը, որն առավել հայտնի է որպես դիզայներ և գրքերի հեղինակ՝ ինչպիսիք են «Հայկական զարդարվեստ», «Հայկական զարդատառը», «Հայկական դրոշմազարդ», 2010 թվականին իր երկու դստեր հետ հիմնել է «Քյուրքչյան» հրատարակչությունը:

Վերոհիշյալ երեք գիրք-կտավները իրենց մեջ ներառում են մի ամբողջ մշաակույթ՝ ընդգծված հայկական օրնամենատալ արվեստի նախշերով ու մոտիվներով:

«Հայկական զարդարվեստում» զետեղված են մոտ 200 հազար զարդանախշեր, որոնք կիրառվել են  Հայաստանում, Արցախում և Արևմտյան Հայաստանում, իսկ «Հայկական զարդատառում» ընդգրկված են հայկական տառերը՝ միջնադարյան մատյաններից։

Երրորդ՝ «Հայկական դրոշմազարդում» արտացոլված են հայկական միջնադարյան կտորե կազմերի նմուշները (11-15 դար), որոնք հմտորեն վերածվել են գրաֆիկական դիզայնի:

Երեք գիրքն էլ ուղեկցված են CD  սկավառակներով, որոնք ընդգրկում են գրքերի բոլոր գրաֆիկական պատկերները: Ի դեպ, այս նախշուն կազմ-կտորները մի ամբողջ հայկական կիրառական մշակույթի միջավայր են փոխանցում՝ հագուստ, սփռոց, վարագույր…

Այս կտավ-գրքերին հաջորդում են «Քյուրքչյան» հրատարակչության մյուս նախագծն, որն ոգեշնչում է իր անվամբ ու մղում է դեպի նախշազարդի ստեղծմանը՝ «Գույն տուր՝ կյանք առ»…

Այս ալբոմների շարքը նախատեսված է հիմնականում մեծահասակների գունազարդելու համար, քանի որ նախշերն ունեն նաև մանր լիցքեր, և առավելագույնս մոտեցնում է հայկական զարդարվեստի ճանաչմանն ու գույների շնորհիվ կյանք տալուն: Այս գունազարդման գրքերն ունեն մեդիտացիոն որոշակի ձևաչափ և հանգստացնելու, լիցքաթափելու հատկություն:

Արմեն Քյուրքչյանն իր  դուստրերի հետ փորձում է նախշազարդ թելով կապել հայկական կիրառական արվեստի անցյալ կյանքը ներկայիս իրականության հետ, և որ ամենակարևորն է՝ փորձում է այն կիրառելի դարձնել կենցաղում՝ ստեղծելով  նոր «Հայկական մոտիվներ»  շարք, որն իր մեջ ներառում է նամակ գրելու թղթերի գիրք, խորանազարդ բացիկներ, հայկական զարդանախշով նվերների փաթեթավորման թղթեր: Հետագայում նախատեսվում է այս օրնամենտալ թղթերը կյանքի կոչել՝ փայտի, արծաթի ու կտորի տեսքով՝ նախշազարդ արվեստը նաև կենցաղում և աքսեսուարներում օգտագործելու նպատակներով:

Բացի ազգային մշակույթի տարածման գործունեությունից՝ «Քյուրքչյան» հրատարակչությունը ունի նաև ճաշակով վերահրատարակված գրքեր՝ ինչպիսիք են Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակները, հայական առածների մի ամբողջ կոլորիտ «Պապս ասում էր…» վերնագրով,  Հերման Հեսեի «Դեմիանը», «Սիդհարթան»,  Յուրի Բարսեղովի «Հայերը և համաշխարհային ծովային առևտուրը» և վերջերս լույս տեսած Ակուտագավա Րյունոսկեի «Ապուշի կյանքը»:

       

Քյուրքչյան Սոնայի կարծիքով  գրքի թուղթն էլ պիտի տրամադրի ընթերցանությանը և իր թարգմանությամբ  Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» և «Խենթը» գրքերի համար դժվարությամբ է գտել նուրբ թավշյա թուղթ, որը թեթելով՝  ընթերցողը կվերցնի մեկ բաժակ տաք ու բուրումնավետ թեյ ու անշտապ կկարդա, քանի որ «Խենթն» ու «Մարգարեն»  սեղանի գրքեր են և մտածելու հսկայական տարածություն են ստեղծում՝ իրենց սեղմ շարադրանքով, բայց խորը մտորումներով առ ազատության, կյանք, մահ և սեր…

«Քյուրքչյան» հրատարակչության նպատակն է ստեղծել մշակութային արժեք, այս իսկ պատճառով հիմնական մեխը դրված է ոչ թե կոմերցիոն շահույթի, այլ արժեհամակարգի ձևավորման վրա:

Կարդացեք ճաշակով գրքեր, նվիրեք արժեքավոր գրքեր և տարածեք որակյալ գրքի մշակույթը…

 

Խալիլ Ջուբրանի «Մարգարեն» ասում է…

 


ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Book Face. Երբ գրախանութը գիտի՝ ինչպես հայտնի դառնալ

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»