«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը - VNews

«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

27797624 1669644516454892 3754744839221384027 o 21 - «Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

Կինոաշխարհի ամենասպասված իրադարձություներից մեկը՝ «Օսկար»-ը աչքի է ընկնում ոչ միայն աստղային հյուրերով ու շքեղ հագուստներով, այլ նաև հետաքրքիր ու զվարճալի դեպքերով. առանձնացրել ենք 5 զավեշտալի դեպք՝ «Օսկար»-ից:

Էլեն Դեջեներեսը մաքրում է հատակը

Էլեն Դեջեներեսը «Օսկար»-ի ամենամաքրասերն է: 2007 թվականի մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարուհին ապացուցեց, որ երեկոյի տանտիրուհին հենց ինքն է՝ վերցնելով փոշեկուլն ու մաքրելով դահլիճի հատակը:

Самые смешные случаи в истории премии «Оскар» фото № 1

Իսկ 2014 թվականի մրցանակաբաշխության ժամանակ Էլենն ավելի հեռուն գնաց. նա աստղերից գումար հավաքեց ու բոլորի համար պիցցա պատվիրեց: Ի դեպ, հենց պիցցա հյուրասիրելուց հետո Էլենն առաջարկեց կինոաստղերին սելֆի անել:

Самые смешные случаи в истории премии «Оскар» фото № 2

Ջենիֆեր Լոուրենսի վերելքներն ու անկումները

2013 թվականի «Օսկար»-ում Ջենիֆեր Լոուրենսի հաղթանակը իսկապես էպիկ էր: Երբ Ջենիֆերը բարձրանում էր բեմ՝ ստանալու «Լավագույն դերասանուհի» մրցանակը, նա ընկավ անմիջապես աստիճաններին: Լոուրենսին հաջողվեց դուրս գալ անհարմար իրավիճակից, սակայն, ավելի ուշ, կուլիսներում նա չզսպեց իր զգացողություններն ու միջնամատ ցույց տվեց տեսախցիկներին:

Самые смешные случаи в истории премии «Оскар» фото № 3

Մեկ տարի անց Լոուրենսը նորից խճճվեց իր զգեստի մեջ և սայթաքեց, բայց այս անգամ կարմիր գորգի վրա: Շատերն ասում են, որ դա PR քայլ էր. դերասանուհին անմիջապես դարձավ ինտերնետի գլխավոր աստղը:

Самые смешные случаи в истории премии «Оскар» фото № 4

Երբ Ռոբերտո Բենինին, վերջապես, «Օսկար» ստացավ

1997 թվականին ռեժիսոր Ռոբերտո Բենինին «Օսկար» ստացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմի համար: Ռեժիսորն այնքան ուրախ էր լսել իր անունը, որ շտապեց ոսկե արձանիկի հետևից՝ բառացիորեն աթոռների վրայով: Իր խոսքում ռեժիսորը ասաց. «Ես այնքան ուրախ եմ, որ պատրաստ եմ համբուրել բոլորին»:

Ուորեն Բիթիի փոքրիկ վրիպակը

89-րդ մրցանակաբաշխության համար պատմական դարձավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հայտարարման պահը: Ուորեն Բիթին նախ հնչեցրեց «La La Land»-ի անունը, ապա ասաց, որ սխալվել է, ու մրցանակը բաժին է հասնում «Moonlight» ֆիլմին: Պարզ է, որ «La La Land»-ի թիմին, որն արդեն հասցրել էր շնորհակալական խոսք ասել, այս ամենը ծիծաղելի չէր թվում, փոխարենը՝ հանդիսատեսը գնահատեց «հումորը»…

Նիկոլ Քիդմանի ծափահարությունները

2017 թվականի արարողության ամենազվարճալի պահերից մեկը Նիկոլ Քիդմանի ծափահարելու կադրն էր. դերասանուհու ձեռքրը տարօրինակ ու անբնական էին նայվում: Հաջորդ օրը աստղը դարձավ բազմաթիվ մեմերի ու կատակների հերոս: Ավելի ուշ Նիկոլը խոստովանեց, որ իրեն շատ անհարմար էր. «Ինձ խանգարում էր հսկայական մատանին, ես վախենում էի վնասել այն: Եթե ​​ես չծափահարեի, ավելի վատ կլիներ. բոլորը կկարծեին, որ ես ոչ ոքի չեմ աջակցում: Այնպես որ, ես սկսեցի ծափահարել, թոև դա անհարմար ու բարդ էր ինձ համար»:

 


Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

Այս տարվա «Օսկար»-ը կանցնի առանց հյուրերի

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

«Օսկար»-ի ամենատարեց նոմինանտը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում

Օսկար 2021. հայտնի են հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները

Կորոնավիրուսի պատճառով «Օսկար»-ը կանցկացվի միաժամանակ տարբեր վայրերում

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»