Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ - VNews

Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

opamuk2007a - Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

2006 թ. գրականության Նոբելյան մրցանակ ստացած թուրք վիպասան Օրհան Փամուքը ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկն է, նրա վեպերը թարգմանվել են 50-ից ավել լեզուներով, դրանք տպագրվել են շուրջ 100 երկրներում: «Մենք մեկ միլիոն հայ և երեսուն հազար քուրդ ենք սպանել» խոսքերով գրողը թուրք մտավորականների այն շարքն անցավ, ովքեր դարձան Հայաստանի ընկերը և Թուրքիայի թշնամին: Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ Փամուքը հստակ քաղաքացիական դիրքորոշում ունի, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։

Իր հայացքների պատճառով Փամուքը «ոչ ցանկալի» անձ է Թուրքիայում: Ներկայումս թուրք գրողը բնակվում է ԱՄՆ-ում։

Փամուքի վեպերը հայ ընթերցողների շրջանակներում մեծ հետաքրքրություն են առաջացրել՝ նախ այն պատճառով, որ Փամուքը հայերին շատ է անդրադառնում իր ստեղծագործություններում, հետո էլ, որովհետև նա համաշխարհային ժամանակակից գրականության լավագույն վիպասաններից մեկն է համարվում:

Ձեզ ենք ներկայացնում Օրհան Փամուքի 4 վեպերը, որոնք կան հայերեն թարգմանությամբ:

1. Ձյունը / Kar . 2002

ռուսերենից թարգմանությունը՝ Հակոբ Սողոմոնյանի 

skan1 - Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

Ձյունը» վեպը արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների հակասությունների և նմանությունների պատկերումն է: Այն Փամուքի՝ հայերեն թարգմանված առաջին վեպն է: Երբ դիմել են հեղինակին հայերեն թարգմանության հեղինակային համաձայնություն ստանալու համար, նա հրաժարվել է հոնորարից՝ ասելով, որ այս թարգմանությունը հայ և թուրք ժողովուրդների փոխըմբռնման շատ կարևոր քայլերից է:

Վեպի գործողությունները ծավալվում են 1990-ականներին Կարս քաղաքում: Գլխավոր հերոսը պոետ է՝ Կա անունով: Նա ապրում է Գերմանիայում, եկել է Կարս, որտեղ առատ ձյուն է տեղում, որտեղ ապրում է Իփեկը, որտեղ հայերն էին նախկինում ապրել, որտեղ հնարավոր է երջանիկ լինել, որտեղ կարելի է բանաստեղծություններ գրել…

Որոշակի խորհրդանշական կապ գոյություն ունի վեպի հերոսի անվան` Կա, ձյան թուրքերեն անվանման` kar, և գործողության վայրի` Կարս քաղաքի անվանումների միջև:

2. Իմ անունը կարմիր է / Benim Adım Kırmızı. 1998

Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան

10394462 1000083030017999 8942534033628104565 n 3 - Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

«Իմ անունը Կարմիր է» վեպի համար Օրհան Փամուքը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ստամբուլում։ Գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչներ են։ 59 գլուխներից յուրքանչյուրն առանձին-առանձին պատմում է տարբեր մանրանկարիչների մասին: Դրանք վերնագրված են՝ «Իմ անունը … է», կամ՝ «Ես … եմ» տողերով:

1 2

Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Թուրք գործիչներ, որոնք բարձրաձայնում են Մեծ Եղեռնի մասին

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Սեռական ոտնձգությունների դեմ պայքարող Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգեն Նոբելյան մրցանակի են արժանացել

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Օդիսսեաս Էլիտիս. հունական ծովաբույր ու նոբելակիր պոեզիա

Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվել

5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան