Օրվա տերմինը. Աբսուրդի թատրոն - VNews

Օրվա տերմինը. Աբսուրդի թատրոն

1 bE2CIafy1YiDL BnUvEyDg - Օրվա տերմինը. Աբսուրդի թատրոն

Ի՞նչ է աբսուրդի թատրոնը

Աբսուրդի թատրոն կամ Աբսուրդի դրամա, Ավանգարդիստական դրամա…

20-րդ դարի 50-60-ականների արևմտաեվրոպական թատրոնի և դրամատուրգիայի աբսուրդիստական ուղղություն և ավանգարդային երևույթ: «Աբսուրդ» հասկացությունը, որը գալիս է էկզիստենցիալիզմի փիլիսոփայությունից (Ալբեր Քամյու, Ժան Պոլ Սարտր), աբսուրդի դրաման դարձնում է իրականության հիմնական ատրիբուտը, որը հանրային ճգնաժամի պատճառով զրկված է ներքին իմաստից և պատճառահետևանքային կապերից։ Տվյալ ուղղության պիեսներում աշխարհը ներկայացված է անիմաստ, տրամաբանությունից զուրկ փաստերով, գործողություններով և ճակատագրերով լի։

Տերմինը

Տերմինը ծագել և ամենավառ արտահայտությունն է գտել ռումինա-ֆրանսիական դրամատուրգ Էժեն Իոնեսկուի «Ճաղատ երգչուհին» (La cantatrice chauve, 1950) և իռլանդացի գրող Սեմուել Բեքքեթի «Գոդոյին սպասելիս» (En attendant Godot, 1953) պիեսների փարիզյան առաջին ներկայացումներից հետո։ Դրանցում դրսևորվեցին աբսուրդի դրամայի հիմնական գծերը՝ գրոտեսկային կոմիկական միջոցներով արտաքին ձևերի (նաև լեզվական) կեղծության ու անիմաստության պատկերումը, որոնց մեջ է ընթանում «միջին մարդու» առտնին կեցությունը, և որոնցով նա փորձում է մեկուսանալ մարդկային ճակատագրի անելանելի ողբերգությունից, ինչպես նաև այնպիսի շոկային վիճակների մետաֆորիկ պատկերումների, որոնք առաջանում են մահվան ու դաժանության նկատմամբ կյանքի արժեքների անիմաստության գիտակցումից: