Օրվա տերմինը. Ատոնալ երաժշտություն - VNews

Օրվա տերմինը. Ատոնալ երաժշտություն

schoenberg header - Օրվա տերմինը. Ատոնալ երաժշտություն

Ի՞նչ է ատոնալ երաժշտությունը

Երաժշտություն առանց հնչյունների տոնայնական կազմակերպման։ Առաջացել է 1900-ական թվականների սկզբին, հաստատուն տեղ գտել նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորների (Ա․ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ա․ Վեբեռն) ստեղծագործությունների մեջ։ Ատոնալ երաժշտության հիմնական հատկանիշն է՝ տոների լադայինհարմոնիկ փոխհարաբերությունների, հետևաբար նաև տոնիկայի բացակայությունը։ 1922 թվականին Շյոնբերգը ստեղծեց «միայն միմյանց հետ հարաբերակցված 12 տոներով» կոմպոզիցիայի մեթոդը (հետագայում կոչվեց դոդեկաֆոնիա), որի խնդիրն էր ատոնալ երաժշտությունը ենթարկել որոշակի կանոնի։

Գեղագիտական սկզբունքներ

Ատոնալ երաժշտության գեղագիտական սկզբունքները սերտորեն կապված են էքսպրեսիոնիզմի հետ, ատոնալ երաժշտության մեթոդը, ոճաձեն ու տարրերը կիրառում են զանազան ուղղությունների պատկանող կոմպոզիտորներ (Չ․ Այվզ, Բ․ Բարտոկ, է․ Կշենեկ, Բ․ Բրիտտեև և ուրիշներ)։