Օրվա տերմինը. Դոդեկաֆոնիս - VNews

Օրվա տերմինը. Դոդեկաֆոնիս

Schoenberg Variations for Orchestra op. 31 tone row - Օրվա տերմինը. Դոդեկաֆոնիս

Ի՞նչ է դոդեկաֆոնիսը

Երաժշտություն հորինելու մեթոդ է: Դոդեկաֆոնիա մեթոդով գրված ստեղծագործությունը հենվում է խրոմատիկ հնչյունաշարի բոլոր տասներկու հնչյուններից (առանց կրկնվելու) կազմված որոշակի շարքի վրա («սերիա»), որը դառնում է ստեղծագործության ինտոնացիոն հիմքը և շարունակ ձևափոխվելով՝ կրկնվում է:

Պատմական ակնարկ

Սկզբնավորվել է 1910-ական թվականներին, կապված ատոնալ երաժշտության զարգացման հետ։ Առաջին փորձերը կատարել է ավստրիացի կոմպոզիտոր Յո․ Մ․ Հաուերը, մշակել և կիրառել են ավստրիացի կոմպոզիտոր Ա․ Շյոնբերգը և նրա աշակերտները (Ա․ Վեբեռն և ուրիշներ):

Հիշատակելի է Ա. Բաբաջանյանի դաշնամուրային «Վեց պատկեր» շարքը, ուր սերիա-թեմաները բխեցված են նաև ժողովրդական երաժշտության ինտոնացիաներից։ Դոդեկաֆոնիաի հետագա զարգացումը հանգեցրեց սերիական երաժշտության։