Օրվա տերմինը. Հակավեպ - VNews

Օրվա տերմինը. Հակավեպ

thequint 2020 06 31056c57 09b5 498c a00e 90b272613949 jean - Օրվա տերմինը. Հակավեպ

Ի՞նչ է հակավեպը

Փորձարարական գեղարվեստական գրականության ստեղծագործություն, որը խուսափում է վեպին բնորոշ և ընդունված կանոններից՝ փոխարենը հաստատելով սեփական կանոնները:

Հակավեպը սովորաբար հատվածավորում և լղոզում է իր կերպարների փորձը՝ իրադարձությունները պատկերելով առանց ժամանակագրական հաջորդականության և փորձելով խախտել միասնական ու կայուն անհատականություններ ունեցող կերպարների գաղափարը։ Հակավեպը սկզբունքային առանձնահատոկությունների է՝ բացահայտ սյուժեի բացակայությունը, կերպարի նվազագույն զարգացումը, ժամանակային հաջորդականության փոփոխությունները, շարադասության և բառապաշարի հետ փորձերը, այլընտրանքային ավարտն ու սկիզբը: Ծայրահեղ դեպքերում հակավեպը կարող է ներառել դատարկ էջեր, նկարներ կամ հիերոգլիֆներ:

Տերմինը

«Հակավեպ» տերմինը (ֆր.՝ anti-roman) ժամանակակից գրականության մեջ առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի փիլիսոփա և քննադատ Ժան Պոլ Սարտրը իր՝ 1948-ին արված Նատալի Սառոտի «Անհայտ մարդու դիմանկարը» աշխատանքի ներածության մեջ: Սակայն դրանից շատ առաջ՝ 1633 թվականին Շառլ Սորելն օգտագործել է այս տերմինը իր Le Berger extravagant գրքի ծաղրական բնույթը նկարագրելու համար:

Ժան Պոլ Սարտրն է առաջին անգամ կիրառել «հակավեպ» տերմինն իր այժմյան իմաստով:

Պատմական ակնարկ

Չնայած որ տերմինը հիմնականում օգտագործվում է 1940, 50 և 60-ականների ֆրանսիական nouveau roman-ը նկարագրելու համար, նմանատիպ ստեղծագործությունների կարելի է հանդիպել նաև ավելի վաղ: Արոն Կիբեդի Վարգան ենթադրել է, որ վեպը, որպես այդպիսին ծագել է որպես հակավեպ, քանի որ առաջին վեպերը, օրինակ՝ «Դոն Կիխոտը», խախտում էր վեպին բնորոշ կառուցվածքը:

Միայն հետպատերազմյան տարիներին տերմինը սկսեց ճանաչվել և կիրառվել քննադատության մեջ: