Օրվա տերմինը. Նեոռեալիզմ - VNews

Օրվա տերմինը. Նեոռեալիզմ

Статья для блога. Живопись 54 2.2 Неореализм. Ренато Гуттузо. Надежда против надежды. 1982 - Օրվա տերմինը. Նեոռեալիզմ

Ի՞նչ է նեոռեալիզմը

Ուղղություն իտալական կինոյում և գրականության մեջ XX դարեր 40-ական թվականների կեսից մինչև 60-ական թվականների կեսը: Այս ուղղության երկերի հերոսը ժողովրդի մարդիկ են՝ օժտված հոգևոր բարձր արժանիքներով։ Նեոռեալիզմի հիմնական թեման ֆաշիզմի սարսափների և ամբոխավարության, ինչպես և պարտիզանական պատերազմի հերոսականության բացահայտումն է, խնդիրները՝ դաժան և անարդար սոցիալական աշխարհում շարքային մարդու անձի արժանապատվության պահպանումը։ Նեոռեալիզմի գեղագիտական սկզբունքները կինոարվեստում արմատավորել է Չ․ Ձավատինին։ Ուղղության գեղարվեստական հրովարտակը եղել է ռեժիսոր Ռ․ Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945 թվական) ֆիլմը:

Պատմական ակնարկ

Ռեալիզմի նոր ձև, որն ստեղծվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից (1939— 1945 թվականներ) հետո՝ հակաֆաշիստական և դեմոկրատական ազգային արվեստի համար պայքարում։ Նեոռեալիզմի պատմական հիմքը համաժողովրդական Դիմադրության շարժում էր և Իտալիայում սոցիալիստական գաղափարների տարածումը։ Նեոռեալիզմի ակունքներն են՝ վերիզմի գրականությունը, խորհրդային կինեմատոգրաֆիայի տեսական աշխատություններն ու ֆիլմերը, ֆրանսիական առաջադեմ ռեժիսորների ստեղծագործությունները: