Օրվա տերմինը. Նիրվանա - VNews

Օրվա տերմինը. Նիրվանա

05 2 - Օրվա տերմինը. Նիրվանա

Ի՞նչ է նիրվանան

Նիրվանան հնդկական կրոնական հասկացություն է, բարձրագույն վիճակ։ Սովորաբար այն ասոցացվում է հինդուիզմի, ջայնիզմի և բուդդայականության հետ։ Նկարագրվում է, որպես բոլոր կենդանի արարածների բարձրագույն նպատակ և Բուդդիզմում ամենագլխավոր հասկացություներից մեկը։ Բուդդայականությունում և բուդդայականությունից դուրս նիրվանային տրվում են տարբեր մեկնաբանություններ. մինչդեռ բուդդայականությունում նիրվանան ասոցացվում է ինքնության բացակայության և դատարկության հետ, մատնանշում վերածննդի ավարտը։ Հինդուիզմում այն ատմանի ինքնության միավորումն է Բրահմանի հետ։

Տերմինը…

Նիրվանա տերմինը ծագում է սանսկրիտական «նիր» բառից, ինչը նշանակում է «հանգում», «ավարտում»: Հնդկաստանում կրոնի բնագավառում նիրվանան հոմանիշ է մոկշային և մուկտիին։ Հնդկաստանում տարածված բոլոր կրոններում այն համարվում է կատարյալ հանգստություն, ազատություն, գերագույն երջանկություն, սամսարայից ՝ կյանքի և մահվան կրկնող ցիկլից ազատում կամ, ուղղակի, ավարտ։

Հինդուիզմի ամենավաղ տեքստերում հիշատակված չէ Նիրվանա տերմինը։ Նիրվանայի գաղափարն այլ կերպ է տրվում բուդդայական և հինդուիզմի գրականությունում։ Հինդուիզմում հիշատակվում է ատմանի՝ ոգու, եսի գաղափարը։ Բուդդայականությունում դոգման անատմանն է՝ ատմանի լիովին բացակայությունը։ Բուդդայականության մեջ ենթադրվել է, որ Բուդդան իրականացրել է նիրվանայի երկու տեսակ՝ լուսավորության և իր մահվան։ Բուդդայական ավանդույթի համաձայն, նիրվանան նկարագրվում է որպես «հրդեհների» մարում, որոնք առաջացնում են վերածնունդ և հարակից տառապանքներ։ Բուդդիզմում նիրվանան նկարագրվում է նաև որպես բոլոր տառապանքների դադարեցում, բոլոր գործողությունների դադարեցում, վերածնունդների և տառապանքների ավարտ։ Բուդդիզմում ազատագրումը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ամեն բան հանդես է գալիս առանց սեփական Եսի։ Նիրվանան նկարագրվում է նաև որպես դատարկության հասնելու ձգտում, որտեղ որևէ բանում չկա էություն կամ հիմնարար բնույթ, և ամեն ինչ դատարկ է։