Օրվա տերմինը. Ուրբանիզմ - VNews

Օրվա տերմինը. Ուրբանիզմ

Ricky Burdett Flexible Urbanisms 02 - Օրվա տերմինը. Ուրբանիզմ

Ի՞նչ է ուրբանիզմը

Ուղղություն XX դարի քաղաքաշինության մեջ, որի ներկայացուցիչները հավաստում էին արդի քաղաքակրթությունում քաղաքների գերիշխող և անկասկած դրական դերի գաղափարը, և հիմնական ուշադրությունը դարձնում առավելագույն չափով խոշորացված քաղաքաշինական հորինվածքների նախագծային մշակմանը։ Ոչ սակավ Ուրբանիզմ հասկացությունը կիրառվում է նաև որպես ամբողջությամբ վերցված քաղաքաշինության հոմանիշ։ Արվեստի և գրականության մեջ (առավելապես՝ պոեզիայում) մեծ քաղաքների, նրանց կյանքի շարժման պատկերումն ու նկարագրությունը, որը, ըստ էության, հակադրված է հովվերգությանն ու բնապաշտությանը։

Պատմական ակնարկ

1920-ական թվականներին առանձնապես բուռն կերպով զարգացած Ուրբանիզմի տեսության կազմավորման համար հիմնարար նշանակություն է ունեցել Լը Կորբյուզիեի գործունեությունը։ 1920-ական թվականներին Ուրբանիզմի գաղափարները նշանակալի ազդեցություն են գործել նաև մի քանի սովետական ճարտարապետների վրա։