Օրվա տերմինը. Պոլիֆոնիա - VNews

Օրվա տերմինը. Պոլիֆոնիա

Monophony 1 - Օրվա տերմինը. Պոլիֆոնիա

Ի՞նչ պոլիֆոնիան

Երաժշտության մեջ բազմազանության տեսակ, բազմազանություն ներկայացնող ստեղծագործություն է: Պոլիֆոնիան կազմվում է առանձին ձայների ֆունկցիոնալ համապատասխանությամբ և միացմամբ: Իրար միացվող ձայները պետք է լինեն իրավահավասար, որպեսզի կարողանան միասին նույն տրամաբանությամբ շարժվել և մտնել կոմպոզիցիայի մեջ:

Գոյություն ունի պոլիֆոնիայի երկու տեսակ՝ կախված այն հանգամանքից, թե պոլիֆոնիկ շարադրանքի կազմում հադես եկող ձայները մեկը մյուսի նկատմամբ ինչպիսի փոխհարաբերության մեջ են գտնվում։ Եթե ձայներից մեկի թեմատիկ նյութը նույնությամբ կամ փոփոխված ձևով կրկնվում է մյուս ձայնում, կոչվում է իմիտացիա պոլիֆոնիա։ Եթե միաժամանակ հնչող երկու կամ ավելի ձայները ողջ շարադրանքի ընթացքում տարբերվում են մեկը մյուսից, ապա պոլիֆոնիայի այս ձևն անվանում են ոչ իմիտացիոն կամ կոնտրաստային պոլիֆոնիա։ Պոլիֆոնիկ շարադրանքում շատ հաճախ ձայներից մեկը, ստանձնելով գլխավոր դերը, որոշակիորեն առանձնանում է, իսկ մյուս ձայները ուղեկցող նշանակություն են ստանում. սրանք կոչվում են կոնտրապունկտային ձայներ։ Պոլիֆոնիկ շարադրանքով են գրվում երաժշտական մի շարք ժանրեր, ինչպիսիք են՝ ֆուգան (պոլիֆոնիկ ամենաբարդ ժանրը), ֆուգետտան, ֆուգատոն, ինվենցիան, կանոնը և այլն։

Պոլիֆոնիայի օրինակ

Պոլիֆոնիկ հյուսվածքում միաժամանակ կարող են շատ մեղեդիներ հնչել։ Հիմնական մեղեդի չկա, քանի որ բոլոր վերարտադրվող մեղեդիներն էլ հավասարապես կարևոր են: Լսելը երբեմն կարող է մի փոքր շփոթեցնող լինել ՝ հաշվի առնելով, որ միաժամանակ շատ բան է տեղի ունենում:

Բախի ստեղծագործությունը պոլիֆոնիայի օրինակով, որտեղ պատկերավոր երևում է պոլիֆոնիայի բազմազանությունը:

Պատմական ակնարակ

Եվրոպական պոլիֆոնիկ երաժշտության առաջին պահպանված նմուշները գալիս են IX—XI դարերից։ XIII-XIV դարերում պոլիֆոնիան առավել վառ է արտահայտվել մոտետում (բազմաձայն վոկալ երաժշտության ժանր)։ XV-XVI դարերում պոլիֆոնիան դարձել է նորմ՝ կոմպոզիտորական երաժշտության արտեֆակտների ճնշող մեծամասնության համար, ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ երաժշտությունում: Հենդելի և Բախի ստեղծագործություններում (հիմնականում ՝ ֆուգերի տեսքով) ծաղկման նկատելի շրջանը եղել է XVII—XVIII դարերում: Պոլիֆոնիայի հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն մեծացավ XIX դարի երկրորդ կեսին։

Իմիտացիոն պոլիֆոնիան, որը կենտրոնացած է Բախի և Հենդելի վրա, հաճախ օգտագործվում էր XX դարի կոմպոզիտորների կողմից, որոնք են Հինդեմիտը, Շոստակովիչը, Ստրավինսկին և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորներ: